ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՋՈՒԶԵՊՊԵ ՋԻԲԲՈՆԻԻ ՀԵՏ

03 Սեպտեմբերի 2022

Սեպտեմբերի 5-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին:

Սեպտեմբերի 5-ին (երկուշաբթի) ժամը 10։30-13:30 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին:


Հաջորդ օրը նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


---

Ջուզեպպե Ջիբբոնին ծնվել է Իտալիայում։


Նա բազմաթիվ մրցույթների մրցանակակիր է, ինչպիսիք են՝ Բրյուսելի «Լ.Կոգան» ջութակի միջազգային մրցույթը, «Ա. Պոստակկինի» ջութակի XXIII միջազգային մրցույթը (1-ին մրցանակ և հատուկ մրցանակ Պագանինիի Կապրիսների կատարման համար), Բուխարեստի «Ջ. Էնեսկու» ջութակի միջազգային մրցույթը (3-րդ մրցանակ), 36º Valsesia միջազգային երաժշտական մրցույթը (1-ին մրցանակ):


Որպես մենակատար հանդես է եկել տարբեր հեղինակավոր համերգասրահներում և թատրոններում, ինչպիսիք են՝ Conservatory Tchaikovkj Mosca, Teatro Dal Verme Milano, Ambasciata Italiana di Mosca, Salle Royale Conservatory of Bruxelles և այլք: