ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՄԻՇԱ ՄԱՅՍԿԻԻ ՀԵՏ

01 Սեպտեմբերի 2022

Հոկտեմբերի 7-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայնի թավջութակահար Միշա Մայսկին:

Հոկտեմբերի 7-ին (ուրբաթ) ժամը 11։00-13:45 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Միշա Մայսկին:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

___

Միշա Մայսկին հանդես է գալիս տարբեր նվագախմբերի և դիրիժորների հետ։ Նա ձայնագրել է մոտ 50 ձայնասկավառակ։ Իր ձայնագրությունների մեջ կարևոր տեղ են գրավում Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի վեց սյուիտները, Յոհաննես Բրամսի կոնցերտները և Լյուդվիգ վան Բեթհովենի թավջութակի սոնատները։


Կամերային երաժշտության ասպարեզում նա ելույթ է ունենում Մարթա Արգերիխի, Ռադու Լուպուի, Գիդոն Կրեմերի, Յանին Յանսենի, Ռենո Կապյուսոնի, Վլադիմիր Աշկենազիի, Դանիել Բարեմբոյմի և այլ երաժիշտների հետ։