ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՆԵՆՍԻ ԺՈՒԻ ՀԵՏ

21 Օգոստոսի 2022

Օգոստոսի 23-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահարուհի Նենսի Ժուն:

Օգոստոսի 23-ին (երեքշաբթի) ժամը 14։00-16:00, «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահարուհի Նենսի Ժուն:


Օգոստոսի 25-ին, նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


---

Նենսի Ժուն իր երաժշտական կարիերան մեկնարկել է 13 տարեկանում Սան Անտոնիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, այնուհետև նա նվագել է Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկի, Մյունխենի սիմֆոնիկ, Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի, Սան Դիեգոյի սիմֆոնիկ, Պադուայի կամերային և այլ հանրահայտ նվագախմբերի հետ:


Նա հրավիրված դասախոս է Թայվանում, իսկ 2020 թվականից առցանց վարպետության դասեր է անցկացնում աշխարհի տարբեր երկրների երաժիշտների համար: