ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՎԱՆԵՍՍԱ ԲԵՆԵԼԼԻ ՄՈՍԵԼԼԻ ՀԵՏ

20 Օգոստոսի 2022

Օգոստոսի 22-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահարուհի Վանեսսա Բենելլի Մոսելլը:

Օգոստոսի 22-ին (երկուշաբթի) ժամը 11։00-14:00 «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահարուհի Վանեսսա Բենելլի Մոսելլը:


Նույն օրը նա ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


___

Վանեսսա Բենելլի Մոսելլը միջազգային երաժշտական ​​ասպարեզում ծագող աստղ է, որն առանձնանում է վիրտուոզ կատարումներով: Նա արժանացել է «Էլբայի» փառատոնի մրցանակի և «Պյետրասանտա» փառատոնի առաջին մրցանակի:


Վանեսսա Բենելլի Մոսելլը համագործակցել է Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մյունխների սիմֆոնիկ նվագախմբի, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի, Ցյուրիխի կամերային նվագախմբի, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի և Բոլոնիայի Orchestra del Teatro Comunale նվագախմբի հետ: Նա նվագել է Բեռլինի ֆիլհարմոնիայում, Համբուրգի Laeiszhalle-ում, Փարիզի ֆիլհարմոնիայում, Մադրիդի Auditorio Nacional-ում, Palau de la Musica Barcelona-ում և այլ հանրահայտ բեմերում: