ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՄԱՐԿ ԲՈՒՇԿՈՎԻ ՀԵՏ

18 Օգոստոսի 2022

Օգոստոսի 19-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Մարկ Բուշկովը:

Օգոստոսի 19-ին (ուրբաթ) ժամը 15։00-18:00, «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Մարկ Բուշկովը:


Oգոստոսի 21-ին, նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։

 

---

Մարկ Բուշկովն առաջին մենահամերգով հանդես է եկել 6 տարեկանում, իսկ առաջին միջազգային մրցանակների է արժանացել 17 տարեկանում Լեյպցիգում և Լյեժում: Մարկ Բուշկովն արժանացել է Գրան-պրիի Մոնրեալում 2012թ. կայացած Միջազգային փառատոնում: Նույն տարում Եղիսաբեթ թագուհու անվան Միջազգային մրցույթում դարձել է դափնեկիր:


Մարկ Բուշկովը հանդես է եկել համերգներով մեկ տասնյակից ավելի նվագախմբերի, այդ թվում՝ Բելգիայի ազգային նվագախմբի, Բրյուսելի և Լյեժի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի նվագախմբի հետ:


Մարկ Բուչկովը Լյեժի Թագավորական կոնսերվատորիայի և Լիխտեյնշտեյնի Միջազագյին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է: