ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌԱՄԻ ՀԵՏ

17 Օգոստոսի 2022

Օգոստոսի 18-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Ալեքսանդր Ռամը:

Օգոստոսի 18-ին (հինգշաբթի) ժամը 11։00-13:00 «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Ալեքսանդր Ռամը:


Հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին, նա ելույթ կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


___

Ալեքսանդր Ռամը Պ. Չայկովսկու անվան Միջազգային մրցույթի արծաթե մեդալակիր է, մի շարք երաժշտական մրցույթների հաղթող, այդ թվում ՝ Cambridge International Competition-ի և All-Russian Music Competition-ի։ Մինչ օրս թավջութակահարը Ռուսաստանի առաջին և առայժմ միակ ներկայացուցիչն է, ով դարձել է Հելսինկիում անցկացվող Պաուլոյի թավջութակի ամենահեղինակավոր մրցույթներից մեկի դափնեկիր (2013թ.):