ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՍԱԼԻՄ ԱՇՔԱՐԻ ՀԵՏ

16 Օգոստոսի 2022

Օգոստոսի 17-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Սալիմ Աշքարը:

Օգոստոսի 17-ին (չորեքշաբթի), ժամը 11։00-14:00 «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Սալիմ Աշքարը:


Հաջորդ օրը նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։

___

Սալիմ Աշքարն իր երաժշտական միջազգային կարիերան սկսել է 22 տարեկանում Կարնեգի Հոլում կայացած ելույթով:


Նա ելույթ է ունեցել Վիենայի ֆիլհարմոնիկ, Թագավորական սիմֆոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Դեթրոյտի սիմֆոնիկ, Բերլինի սիմֆոնիկ, Լիոնի ազգային նվագախմերի հետ: Սալիմ Աշքարը նաև Գալիլեայի կամերային նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավարն է: