ԿԼԱՐՆԵՏԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՖԱԲՐԻՑԻՈ ՄԵԼՈՆԻԻ ՀԵՏ

15 Օգոստոսի 2022

Օգոստոսի 16-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի կլարնետահար Ֆաբրիցիո Մելոնին:

Օգոստոսի 16-ին (երեքշաբթի), ժամը 12։00-13:00 Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի կլարնետահար Ֆաբրիցիո Մելոնին:


Նույն օրը նա ելույթ կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


___

Ֆաբրիցիո Մելոնին 1984 թվականից Միլանի Լա Սկալա նվագախմբի և ֆիլհարմոնիայի կլարնետի առաջին մենակատարն է։

Տասնյակ ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր Ֆաբրիցիո Մելոնին վարպետության դասեր է տվել Փարիզի երաժշտական ​​կոնսերվատորիայում, Շվեյցարիայի առաջադեմ կոնսերվատորիայում, Տոկիոյի համալսարանում, Նյու Յորքի Մանհեթենի դպրոցում, Չիկագոյի Հյուսիսարևելյան Իլինոյսի համալսարանում, Տրևիզոյի Կա Զենոբիոյի ակադեմիայում և այլ ուսումնական հաստատություններում: