ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱՐՍԵՆ ԲԱԼԱՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԳՐԱՆ ՊՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

19 Հուլիսի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի կլարնետահար Արսեն Բալայանը արժանացել է Գրան Պրի մրցանակի «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթում։

Արսեն Բալայանն արժանացել է Գրան Պրիի 11-15 տարեկան, պղնձափողային և փայտափողային գործիքներին տիրապետող մասնակիցների շրջանում:


Նշենք, որ Արսեն Բալայանը սովորում է Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոցում, ուսուցիչ Արտյոմ Լազարյանի դասարանում։


Շնորհավորում ենք Արսեն Բալայանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։