Կլարնետի վարպետության դաս Անդրեաս Օտտենսամերի հետ

29 Ապրիլի 2022

Մայիսի 1-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի կլարնետահար և դիրիժոր Անդրեաս Օտտենսամերը։

Մայիսի 1-ին (կիրակի) «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի կլարնետահար և դիրիժոր Անդրեաս Օտտենսամերը։ Իսկ մայիսի 2-ին նա ղեկավարելու է Ա․ Խաչատրյան համերգասրահում կայանալիք՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։

---

Անդրեաս Օտտենսամերը համարվում է մեր ժամանակների լավագույն կլարնետահարներից մեկը և հանդես է գալիս որպես մենակատար կլարնետահար աշխարհի ամենահայտնի համերգասրահներում այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Berlin Philharmonic-ը, Vienna Philharmonic-ը, Mahler Chamber Orchestra-ն, London Philharmonic-ը, Seoul Philharmonic-ը և NHK Symphony Orchestra-ն՝ Մարիս Յանսոնսի, Սայմոն Ռաթլի, Անդրիս Նելսոնսի, Յանիկ Նեզեթ-Սեգինի, Դանիել Հարդինգի և Լորենցո Վիոտտիի ղեկավարությամբ։


Նա հրավիրված արտիստ է այնպիսի փառատոներում, ինչպիսիք են Salzburger Festspiele-ը, Gstaad Menuhin Festival-ը, Rheingau Music Festival-ը և Festival de Pâques d’Aix en Provence-ը:


2020/21թթ․ համերգաշրջանից ի վեր Անդրեաս Օտտենսամերը հանդես է գալիս նաև որպես դիրիժոր։ Նա հանդես է գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ Մեծ Բրիտանիայում իր առաջին ելույթով հանդես է եկել որպես Bournemouth Symphony Orchestra նվագախմբի հրավիրյալ դիրիժոր:


2011 թվականից Անդրեաս Օտտենսամերը զբաղեցնում է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարի պաշտոնը։