ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

07 Մարտի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Սվետլանա Հակոբյանը միջազգային Piano Forum մրցույթում արժանացել է I կարգի մրցանակի:

Սվետլանա Հակոբյանն արժանացել է I կարգի մրցանակի «Solo A, Advanced A» անվանակարգում և հրավիրվել ելույթ ունենալու Մեծ Բրիտանիայի Royal Albert Hall-ում կայանալիք փառատոնին։


Նշենք, որ Սվետլանա Հակոբյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Սվետլանային՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։