ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱԻԴԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

24 Փետրվարի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը միջազգային Piano Forum մրցույթում արժանացել է I կարգի մրցանակի:

Աիդա Ավանեսյանն արժանացել է I կարգի մրցանակի «Solo A, Advanced A» անվանակարգում և հրավիրվել ելույթ ունենալու Մեծ Բրիտանիայի Royal Albert Hall-ում կայանալիք փառատոնին։


Նշենք, որ Աիդա Ավանեսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Աիդա Ավանեսյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։