ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՐԺԱՆՑԵԼ Է III ՄՐՑԱՆԱԿԻ

22 Փետրվարի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Սվետլանա Հակոբյանն արժանացել է III մրցանակի, ինչպես նաև Best musicality անվանակարգի Elevato Stanza Junior Piano մրցույթում:

Սվետլանա Հակոբյանը դարձել է դափնեկիր «Ֆորտեպիանո» անվանակարգում:


Բացի այդ, Սվետլանա Հակոբյանը ստացել է հրավեր մասնակցելու Սանկտ Պետերբուրգի Ռ. Կորսակովի անվան կոնսերվատորիայում 2023 թ ապրիլի 7-ին կայանալիք համերգին։


Նշենք, որ Սվետլանա Հակոբյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Սվետլանա Հակոբյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։