SCHOLARSHIP HOLDER OVSANNA HARUTYUNYAN BECAME THE 2ND PRIZE WINNER IN THE INTERNATIONAL COMPETITION

20 December 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը ԱՊՀ երկրների 15-րդ Երիտասարդական Դելֆյան խաղերում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Օվսաննա Հարությունյանը դարձել է դափնեկիր «Ջութակ» անվանակարգում, 14-16 տարիքային խմբում:


Դելֆյան խաղերի նպատակն է երիտասարդ տաղանդների որոնումն ու խրախուսումը, միջազգային ասպարեզում մշակույթի մակարդակի բարձրացումը, համամարդկային արժեքների առաջխաղացումն ու տարածումը մշակույթի միջոցով, համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը:


Նշենք, որ Օվսաննա Հարությունյանը սովորում է Երևանի Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:


Շնորհավորում ենք Օվսաննա Հարությունյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։