ՀՈԲՈՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՄԱՐՏԻՆԵ ՎԱՌՆԻԿԻ ՀԵՏ

10 September 2022

Սեպտեմբերի 13-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի հոբոյահար Մարտինե Վառնիկը:

Սեպտեմբերի 13-ին (երեքշաբթի) ժամը 11։30-14:00 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի հոբոյահար Մարտինե Վառնիկը:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։