ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԼՅԱՆԱ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

16 June 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահարուհի Լյանա ՈՒլիխանյանը «MaestrosVision Awards» թավջութակի միջազգային մրցույթում արժանացել է I կարգի մրցանակի:

Լյանա ՈՒլիխանյանն արժանացել է I կարգի մրցանակի պատանեկան B անվանակարգում:


Նշենք, որ Լյանա ՈՒլիխանյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:


Շնորհավորում ենք Լյանա ՈՒլիխանյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։