ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԼՅԱՆԱ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

06 June 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահարուհի Լյանա ՈՒլիխանյանը Մոնֆորտի թավջութակի միջազգային մրցույթում արժանացել է I կարգի մրցանակի:

Լյանա ՈՒլիխանյանն արժանացել է I կարգի մրցանակի պատանեկան 11-ից 14 տարեկանների խմբում:


Նշենք, որ Լյանա ՈՒլիխանյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:


Շնորհավորում ենք Լյանա ՈՒլիխանյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։