ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷԴՈՒԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊԱՏՎՈԳՐԻ

25 February 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը միջազգային Elevato Stanza Junior Piano Competition 2022 մրցույթում արժանացել է պատվոգրի:

Էդուարդ Գևորգյանն արժանացել է «Outstanding Talent» անվանակարգով պատվոգրի F կատեգորիայում:


Նշենք, որ Էդուարդ Գևորգյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ պրոֆեսոր Ռոզալիա Թանդիլյանի դասարանում:


Շնորհավորում ենք Էդուարդ Գևորգյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։