ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՄԻՐԻԱՄ ՊՐԱՆԴԻԻ ՀԵՏ

10 February 2022

Փետրվարի 10-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահարուհի Միրիամ Պրանդին:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար ս․/թ․ փետրվարի 10-ին (հինգշաբթի), ժամը 12։00-13։00 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահարուհի Միրիամ Պրանդին:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


---

Schweizer Musikzeitung հրատարակությունն անվանել է իտալացի թավջութակահարուհի Միրիամ Պրանդիին «երաժիշտ զարմանալի անկեղծ կատարողականությամբ»: Այդ խոսքերին նա արժանացել է, երբ Դվորժակի Կոնցերտ թավջութակի համար ստեղծագործությունը Tonhalle Zurich-ում՝ լինելով միակ հաղթողը 2014թ. Rahn Musikpreis-ի բոլոր լարային անվանակարգերում:


Որպես հրավիրված արտիստ Միրիամ Պրանդին ելույթ է ունեցել MITO փառատոնում Teatro alla Scala-ում, Maggio Musicale Fiorentino փառատոնին Opera di Firenze-ում, Auditorium Rai на Unione Musicale-ում, Al Bustan փառատոնում, ինչպես նաև բազմաթիվ հեղինակավոր երաժշտական հարթակներում: