ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՄԱՐԿ ԲՈՒՇԿՈՎԻ ՀԵՏ

09 February 2022

Փետրվարի 11-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Մարկ Բուշկովը:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար ս․/թ․ փետրվարի 11-ին (ուրբաթ), ժամը 14։00-17։00 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Մարկ Բուշկովը:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


---

Մարկ Բուշկովն առաջին մենահամերգով հանդես է եկել 6 տարեկանում, իսկ առաջին միջազգային մրցանակների է արժանացել 17 տարեկանում Լեյպցիգում և Լյեժում: Մարկ Բուշկովն արժանացել է Գրան- պրիի Մոնրեալում 2012թ. կայացած Միջազգային փառատոնիում: Նույն տարում Եղիսաբեթ թագուհու անվան Միջազգային մրցույթում  դարձել է դափնեկիր:


Մարկ Բուշկովը հանդես է եկել մեկ համերգներով մեկ տասնյակից ավելի նվագախմբերի, այդ թվում, Բելգիայի ազգային նվագախմբի, Բրյուսերի և Լյեժի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի նվագախմբի հետ:


Մարկ Բուչկովը Լյեժի Թագավորական կոնսերվատորիայի և Լիխտեյնշտեյնի Միջազագյին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է: