
Դավիթ Բաբայան
ՄԱՐԻՄԲԱ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 13.09.2013 Երևանում
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2018 – առ այսօր Երևանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց, երաժշտական բաժին
Հարվածային գործիքների (մարիմբա) դասարան,
Ուսուցիչ՝ Միքայել Գուլիկեխվաև
2024 – առ այսօր նույն դպրոցի կլարնետի դասարան
Ուսուցիչ՝ Արտյոմ Լազարյան
2019 – առ այսօր Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց
Մարիմբա նվագում է 5 տարեկանից։
ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
«Մոցարտ–2021» երաժիշտ-կատարողների II միջազգային մրցույթ, հարվածային գործիքներ (մարիմբա), Երևան
2-րդ մրցանակ
«Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, Էջմիածին, 2023թ․
2-րդ մրցանակ
«ART MUSIC» արվեստի միջազգային XIV մրցույթ-փառատոն, Երևան, 2023թ․
2-րդ մրցանակ
«Կամերտոն – Սոլիստ» կատարողական արվեստի IV միջազգային մրցույթ, Երևան, 2024թ․
1-ին մրցանակ
«Բեթհովեն» պատանի երաժիշտների մրցույթ, Երևան, 2025թ․
Եզրափակիչ փուլ (եզրափակիչը կանցկացվի Վիեննայում)
«Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, Էջմիածին, 2025թ․
1-ին մրցանակ
«Nouvelles Étoiles» միջազգային առցանց երաժշտական մրցույթ, Փարիզ, 2025թ․
1-ին մրցանակ
«Դասական համույթ» անվանակարգ, «ART MUSIC» արվեստի միջազգային XV մրցույթ-փառատոն, Երևան, 2024թ․
1-ին կարգի մրցանակ
«Նվագախումբ» անվանակարգ, «ART MUSIC» արվեստի միջազգային XVI մրցույթ-փառատոն, 2025թ․
1-ին մրցանակ
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Գիյերմո Մասիա (Իսպանիա)
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
2023 – առ այսօր «Հայաստանի Նոր անուններ» ծրագրի անդամ, ծրագրի շրջանակներում հանդես է եկել համերգներով
2025թ․ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի «Վարպետ փոքրիկներ 2025» նախագիծ
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ
«Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակներում համերգներ՝ Նոր Հաճն, Աբովյան, Վանաձոր
Ելույթներ է ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն,Գաֆեսճեան արվեստի կենտրոն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Առնո Բաբաջանյան համերգասրահ, ինչպես նաև Երևանի և մարզերի մի շարք դպրոցներ
Նվագում է դպրոցի դասական համույթում և փողային նվագախմբում։
Տիրապետում է հարվածային գործիքների լայն շրջանակի՝ քսիլոֆոն, բոնգեր, ջեմբե, կախոն, մեծ և փոքր թմբուկներ և այլն։
Կախոնով մշտապես նվագակցում է դպրոցի կիթառահարների անսամբլին։
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հետաքրքրված է լուսանկարչությամբ, սիրում է շախմատ խաղալ, ազատ ժամանակ զբաղվում է հեծանվավազքով և էքստրիմի մեծ սիրահար է։




