top of page
Նարեկ Հեքեքյան

Նարեկ Հեքեքյան

ԹԱՎՋՈՒԹԱԿ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծնվել է 08.02.2004թ., ք․ Երևանում։


 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 
 

2010 - 2013 /  Երևանի «Բյուրակն» հանրակրթական կրթահամալիր

2013 - 2019 / Երևանի «Վարդանանք» կրթահամալիր

2019 - 2022 / Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան

2011 - 2021 / Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

Դաշնամուրային բաժին, ուսուցիչներ՝ Ս. Իլխազյան, Լ. Առուշանյան, Կ. Էլչյան 

Լարային բաժին, թավջութակի դասարան, ուսուցիչ՝ Տիրուհի Սարգսյան

2022 - առ այսօր / Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

դասախոս՝ դոցենտ Արմեն Մեսրոպյան

4 տարեկանից երգել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում, նվագել է Զանգերի երգչախմբում, որպես մենակատար երգիչ՝ կատարել ձայնագրություններ: 2016թ. երգչախմբի 5 մենակատարներից կազմված համույթի կազմում մեկնել է Ճապոնիա (Տոկիո), մասնակցել “Nodojiman the World” հեռուստաշոուին՝ արժանանալով “Song for Japan” հատուկ մրցանակին: Երաժշտական դպրոցում, բացի դաշնամուրից և թավջութակից, հաճախել է նաև տուբայի դասերի:

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Ցինանդալիի 5-րդ դասական երաժշտական միջազգային փառատոն, Համակովկասյան Երիտասարդական Նվագախումբ, Վրաստան, 2023թ.

«Եվթերպա» միջազգային առցանց մրցույթ, Գերմանիա, 2023թ.

III մրցանակ

«Բիրմինգհեմ» միջազգային առցանց մրցույթ, Մեծ Բրիտանիա, 2022թ.
II մրցանակ

«Ամադեուս» միջազգային առցանց մրցույթ, Ավստրիա, 2022թ.

II մրցանակ

 

«ԲԹՀՎՆ Վիեննա» միջազգային առցանց մրցույթ, Ավստրիա, 2022թ.

I մրցանակ

Տոկիոյի միջազգային երաժշտական առցանց մրցույթ, Ճապոնիա, 2022թ.

I մրցանակ

«Կոլեգիում Մյուզիքում» 65-րդ ամառային ամենամյա ակադեմիա, Պոմերսֆելդեն, Վայնշտայն ամրոց, Գերմանիա, 2022թ.

“Grand Piano in Palace” 6-րդ միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, Սանկտ-Պետերբուրգ-Երևան, 2022թ.

Լոնդոնի Դասական Երաժշտական երկփուլանի առցանց մրցույթ (London Classical Music Competition), Մեծ Բրիտանիա, 2022թ.

II մրցանակ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի 2021/2022թթ․ կրթաթոշակառու  

Մեդիչի միջազգային երաժշտական երկփուլանի առցանց մրցույթ, Բելգիա, 2021թ.

I մրցանակ

ՀԲԸՄ լարային գործիքների կատարողների ամենամյա մրցույթ, Հայաստան, 2021թ.

I տեղ

“Nouvelles Etoiles” (Նոր Աստղեր) պատանի տաղանդավոր երաժիշտների առցանց մրցույթ, Ֆրանսիա, 2021թ.

I մրցանակ

Ստոկհոլմի 8-րդ միջազգային երեք-փուլանի առցանց մրցույթ, Շվեդիա, 2021թ.

IV մրցանակ

Սերգեյ Պրոկոֆևին նվիրված «Մետաքսե ուղի»/”Шелковый путь” միջազգային երկփուլանի մրցույթ,

Մեծ Եզրափակիչ Կոլոմնայում, Ռուսաստան, 2021թ.

Գրան Պրի և Բացարձակ հաղթողի կոչում

“Talents of Europe” միջազգային երկփուլանի առցանց մրցույթ, Իսպանիա, 2021թ.

I մրցանակ

«Հյուսիսային միջազգային առցանց մրցույթ», Շվեդիա, 2020թ.

II մրցանակ

Ցինանդալիի դասական երաժշտական միջազգային փառատոն, Համակովկասյան Երիտասարդական Նվագախումբ, Վրաստան, 2019թ.

Օ. Տակտակիշվիլիի անվան միջազգային մրցույթ, անսամբլների անվանակարգ (Սայաթ-Նովայի դպրոցի լարային քառյակ), Վրաստան, 2018թ.

Դիպլոմ

 

Օ. Տակտակիշվիլիի անվան միջազգային մրցույթ, թավջութակ անվանակարգ, Վրաստան, 2018թ.

II մրցանակ

«Արտ մյուզիք» արվեստի միջազգային IX մրցույթ-փառատոն, Հայաստան, 2018թ.

I մրցանակ

«Վերածնունդ» միջազգային VIII, X մրցույթ-փառատոններ, Հայաստան, 2016, 2018թթ.

I մրցանակ


Երևան քաղաքի երաժշտական դպրոցների լավագույն սաների մրցույթ, Հայաստան, 2014թ.
II մրցանակ
 

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

 

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի շրջանակներում
 

  • Միշա Մայսկի / Մեծ Բրիտանիա

  • Սթիվեն Իսսերլիս / Մեծ Բրիտանիա

  • Լևոն Մուրադյան / Պորտուգալիա

  • Ֆելիքս Կորոբով / Ռուսաստան

  • Դմիտրի Յաբլոնսկի / Իսրայել

  • Միրիամ Պրանդի / Գերմանիա

  • Գոթյե Կապյուսոն / Ֆրանսիա

  • Անաստասիա Կոբեկինա / Ռուսաստան

  • Կամիլ Թոմա / Ֆրանսիա


Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի միջոցառումների շրջանակներում

  • Մարիա Չայկովսկայա / Ռուսաստան

 

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակներում 
 

  • Լևոն Առաքելյան / Հայաստան

  • Սևակ Ավանեսյան / Հայաստան - Բելգիա

  • Դավիթ Մելքոնյան / Գերմանիա - Հայաստան

  • Արամ Թալալյան / Հայաստան
     

ՀՊՖՆ նախաձեռնությամբ

  • Նարեկ Հախնազարյան / Ռուսաստան - Հայաստան

  • Սուրեն Բագրատունի / ԱՄՆ

  • Դանիել Մյուլլեր Շոթ / Գերմանիա

  • Սթիվեն Իսսերլիս / Մեծ Բրիտանիա

  • Վիկտոր Միլոսերդով / Ավստրիա

 

Արտիս Ֆուտուրա հիմնադրամի օժանդակությամբ

  • Գեորգի Տկաչով / Ռուսաստան


Այլ

  • Անդրանիկ Սարգսյան / Գերմանիա

 

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ
 

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի շրջանակում

  • Ելույթ «Մեր համերգը» խորագրով նվիրատվություն-համերգին (մենակատար), Դվին մյուզիք հոլ, մայիս, 2023թ․

Ելույթ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան, Հայաստան, 2022թ.

Ելույթ Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Ստադլեր, դիրիժոր՝ Պավել Պետրենկո, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ակադեմիական Կապելլայի դահլիճ, 2021թ., Ռուսաստան

Ելույթ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան, Հայաստան, 2021թ.

 

ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ
 

«Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագրի անդամ

«Արտիս Ֆուտուրա» մշակույթի և արվեստի պահպանման և զարգացման միջազգային հիմնադրամի կրթաթոշակառու

Պատանի տաղանդների «Նոր Անուններ» ծրագրի անդամ
 

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

Նարեկն ապրում է երաժշտությամբ, սիրում է լսել սիմֆոնիկ երաժշտություն, բազմաձայնությունն իր համար կյանք է: Դաշնամուրային արվեստը ևս շատ սիրելի է, արտակարգ տիրապետում է գործիքին, սիրում է ջազային իմպրովիզացիոն կտորներ կատարել դաշնամուրի վրա:

 

Դե, իսկ երաժշտությունից բացի, մյուս տարերքը ավտոմոբիլն է և արագությունը: Վարպետ վարորդ է:

 

Նարեկը կարդում է շատ, ուսումնասիրում լեզուներ: Սիրում է կյանքն ու մարդկանց, սիրում է ընկերներին և ընկերություն անել, կարողանում է կապ պահպանել կյանքում իրեն հանդիպած բոլոր մարդկանց հետ։

bottom of page