top of page
Ovsanna Haroutyunyan

Օվսաննա Հարությունյան

ՋՈՒԹԱԿ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծնվել է 07.08.2006թ., ք. Երևանում։


 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2018 - առ այսօր / Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց

ուսուցիչներ՝ Բագրատ Սուրենի Վարդանյան (լարային բաժնի ղեկավար, պրոֆեսոր),

Աստղիկ Վարդանյան (Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր)

2012 - 2018 / Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց 
2011 - 2018 / Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան թիվ 17 արվեստի դպրոց, ուսուցիչ՝ Կարմեն Դերենիկի Հարությունյան (լարային բաժնի ղեկավար) 


Երաժշտությամբ զբաղվում է 5 տարեկանից:
 

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

Արամ և Շերի Մինասյան կրթաթոշակ, Ավստրալիա, 2023թ.

Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոն, Հայաստան, 2023թ.

Caneres միջազգային երաժշտական ​​մրցույթ, Վիեննա, Ավստրիա (առցանց), 2023թ.
2-րդ մրցանակ

«Ատգեն Արմենյան հիմնադրամի» միջազգային ամառային երաժշտական ​​ակադեմիա՝ «Զարթոնք» ակադեմիա «Տոկունություն երաժշտության միջոցով», Արցախ, 2022թ. 

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղեր, 2021թ.
2-րդ մրցանակ 

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի 2021/2022թթ. կրթաթոշակառու, Հայաստան

Ասատրյան կրթաթոշակ հայտնի հայ ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Կարեն Ասատրյանի կողմից, 2020թ.

«Harmonium OnlinePlus» առաջին երաժշտական միջազգային առցանց մրցույթ, լարայինների բաժին, երիտասարդ արտիստների կատեգորիա (մինչև 18 տարեկան ներառյալ)
4-րդ մրցանակ


Երաժշտական ​​հրավառությունը Բադեն-Վյուրտեմբերգում, լարային գործիքներ անվանակարգում, ջութակ սոլո, տարիքային խումբ B, Գերմանիա, 2020թ.
Բացարձակ հաղթող / «Assoluto Prize»

 
Տատյանա Հայրապետյանի անվան անվանական կրթաթոշակ, 2019թ.

Երաժիշտների «Մոցարտ-2019» 1-ին միջազգային մրցույթ,  Հայաստան, 2019թ.
Գրան Պրի

 

Ֆրանսիայի Վալանս և Ռոման քաղաքներում անցկացվող փառատոների շրջանակներում վերապատրաստվել և վարպետության դասեր է անցել Valence Romans Agglo (Ֆրանսիա) կոնսերվատորիայի ամառային դպրոցում, 2019թ.

«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթ, լարային գործիքներ (11-15 տարեկանների խումբ), Հայաստան, 2019թ.
1-ին մրցանակ և գործիք՝ ջութակ

Ի. Վորոնովայի անվան «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի կրթաթոշակառու

Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի «Ոսկե ֆոնդ»-ի անդամ ("Golden Fund" of Arno Babajanyan Memorial Foundation)

Երաժիշտների և կատարողների «Վերածնունդ» VII միջազգային մրցույթ-փառատոն,  լարային գործիքներ (8-10 տարեկանների խումբ), Գյումրի, 2015թ.
1-ին կարգի դափնեկիր

«Art Music» արվեստի VI հանրապետական ​​մրցույթ-փառատոն, լարային գործիքներ (մինչև 12 տարեկանների խումբ), Երևան, 2015թ.
2-րդ մրցանակ 

«Հարմոնիա» 3-րդ միջազգային փառատոն, 2014թ.
Մասնակցության դիպլոմ և դափնեկրի կոչում 


Երաժիշտների և կատարողների «Վերածնունդ» միջազգային V մրցույթ-փառատոն (լարային գործիքներ, 8-10 տարեկանների խումբ, Գյումրի, 2013թ.
3-րդ կարգի դափնեկիր 

Մասնակցություն Երևանի քաղաքապետարանի երաժշտական ​​և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոններին՝ ապահովելով բարձր արդյունքներ


ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի շրջանակներում 

  • Լավարդ Սկոու-Լարսեն / Ավստրիա

  • Գրաֆ Մուրժա / Ռուսաստան-Հունգարիա 

  • Ժաննա Գանդելման / Իսրայել

  • Ֆումիակի Միուրա / Ճապոնիա

  • Դորա Շվարցբերգ / Ավստրիա

  • Գիլ Շահամ / ԱՄՆ

  • Հայկ Կազազյան / Ռուսաստան 

  • Զոհրաբ Թադևոսյան / Հայաստան-Իսպանիա

  • Սերգեյ Դոգադին / Ռուսաստան 

  • Քրիստոֆ Բարատի / Հունգարիա

  • Ջովանի Անդրեա Զանոն / Իտալիա

  • Մարկ Բուշկով / Բելգիա

  • Նենսի Ժուո / ԱՄՆ

  • Սերգեյ Կրիլով / Ռուսաստան 

  • Ֆրանսուա Պինո-Բենուա / Ֆրանսիա

  • Ջենիֆեր Փայք / Մեծ Բրիտանիա

  • Սթիվեն Ուորթս / Հոլանդիա-ԱՄՆ


Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնի շրջանակներում

  • Հրաչյա Ավանեսյան / Բելգիա

  • Կարեն Շահգալդյան / Հայաստան 

  • Հայկ Կազազյան / Ռուսաստան


«Ատգեն Արմենյան» հիմնադրամի «Զարթոնք» միջազգային ամառային երաժշտական ​​ակադեմիայի շրջանակներում

  • Մարտիկ Բազարյան / Կանադա

  • Վան Արմենյան / Կանադա


Այլ 

  • Ռոբերտ Ստեփանյան / Հայաստան - Ֆրանսիա

  • Լևոն Չիլինգիրյան / Անգլիա

  • Սերգեյ Խաչատրյան / Հայաստան - Գերմանիա

  • Արա Բոգդանյան / Ռուսաստան 

  • Սավելի Շալման / Ռուսաստան 

  • Հմայակ Դուրգարյան / Իսպանիա


ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ

Ելույթ երգեհոնի շնորհանդես-համերգին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գարրի Եփրիկյանի (երգեհոն) հետ, Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, 2023թ.

Ելույթ Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնի շրջանակներում երաժիշտներ Մարիաննա Շիրինյանի (դաշնամուր, Դանիա) և Սևակ Ավանեսյանի (թավջութակ, Բելգիա) հետ, 2023թ․

«Երաժշտություն հանուն ապագայի»‎‎ մշակութային հիմնադրամի շրջանակներում​​

  • Ելույթ Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի համերգին, «Զարյադյե»‎ համերգասրահ, Մոսկվա, ՌԴ, սեպտեմբեր, 2022թ.


Ելույթներ հովանավոր, Ասատրյան հիմնադրամի հիմնադիրի կողմից կազմակերպված համերգներին, Ավստրիա, Կլագենֆուրտ, 2022թ. 

Ելույթ ՀՊԿՆ-ի հետ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնած «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակներում (մենակատար), 2020թ.

Ելույթ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի երաժիշտների հետ OPUS 5 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, 2020թ.

Ելույթ Երևանի քաղաքապետարանի երաժշտական ​​և արվեստի դպրոցների 10-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում (մենակատար), եզրափակիչ գալա համերգ, Արամ Խաչատրյան համերգասրահ, 2017թ․

 

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրում է նկարել, զբաղվել ընթերցանությամբ, դիտել ֆիլմեր։

bottom of page