top of page
ԱՍՅԱ ԱՆԻՍԻՄՈՎԱ

Ասյա Անիսիմովա

ՋՈՒԹԱԿ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 19.04.2006, ք. Երևանում։


 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 

2012 - 2018 / Երևանի Ա․ Խանջյանի անվան թիվ 53 դպրոց

2012 - 2018 / Երևանի Բ․ Կանաչյանի անվան արվեստի դպրոց, ուսուցիչ՝ Կարմեն Հարությունյան (կարմիր դիպլոմ)

2019 - 2023 / Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց

ուսուցիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան

Զբաղվում է երաժշտությամբ 4 տարեկանից, նվագում է ջութակ արդեն 13 տարի:

 

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Երաժշտության մանկավարժների և կատարողների եվրոպական ասոցիացիայի և պրոդյուսերների գործակալության կողմից 14-րդ Համաշխարհային բաց երաժշտական առցանց մրցույթ, 

սեկցիոն կամերային անսամբլ, 2023թ.
1-ին մրցանակ

 

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի 2020/2021թթ․ կրթաթոշակառու

​«Վերածնունդ» արվեստի 11-րդ միջազգային մրցույթ-փառատոն, անվանակարգ՝ «լարային գործիքներ», 2019թ.
Գրան Պրի

 

Նոր անուններ» պատանի կատարողների 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ միջազգային փառատոնի մասնակից Դիպլոմ

 

AIMS հիմնադրամի կազմակերպած փառատոն,որի շրջանակներում համերգներ Իսպանիայի 10 տարբեր քաղաքներում։

 

Սուզդալի «Նոր անուններ» 26-րդ միջազգային փառատոն և ամառային ստեղծագործական դպրոց, 15.06.2018-29.06.2018

Դիպլոմ

Իսպանիայի Սոլսոնա քաղաքում միջազգային փառատոն և ակադեմիա, 80 ժամ ջութակի և կամերային երաժշտության դասեր, 2017 և 2018թթ․

Վկայական

«Վերածնունդ» VII միջազգային երաժիշտ կատարողների մրցույթ-փառատոն, անվանակարգ՝ «լարային գործիքներ», 2015թ.

Վկայական և 1-ին կարգի դափնեկիր

«Արտ երաժշտություն» 6-րդ հանրապետական ​​մրցույթ-փառատոն, 2015թ.

Հատուկ մրցանակ

 

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

 

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի շրջանակում

 

  • Գիլ Շահամ / ԱՄՆ

  • Ստելլա Չեն / ԱՄՆ

  • Հայկ Կազազյան / Հայաստան

  • Սերգեյ Դոգադին / Ռուսաստան

  • Գրաֆ Մուրջա / Հունգարիա-Ռուսաստան

  • Դենիել Հոփ / Մեծ Բրիտանիա

 

Գերմանա-հայկական Կամերային երաժշտության ազգային կենտրոնի շրջանակում

  • Մարիա-Էլիզաբեթ Լոտ / Գերմանիա

  • Մարկո Միշանյա / Իտալիա

 

«Աիմս» իսպանական ակադեմիայի շրջանակում

  • Սերգեյ Օստրովսկի / Ռուսաստան

  • Անդրեյ Վիիտովիչ /Մեծ Բրիտանիա-Ուկրաինա

  • Սիմոնե Զգրագգեն / Շվեյցարիա

 

«Նոր անուններ» ծրագրի շրջանակում
 

  • Միխայիլ Գոցդիներ / Ռուսաստան

  • Նինա Լոմինաձե / Վրաստան
     

Այլ

  • Կրտոմիր Շիշկովիչ / Սլովենիա

  • Սավելի Շալման / Ռուսաստան

  • Լորան Ալբրեխտ Բրեյնինգեր / Գերմանիա

  • Հմայակ Դուրգարյան / Հայաստան

  • Կարեն Շահգալդյան / Հայաստան

  • Սերգեյ Խաչատրյան / Հայաստան-Գերմանիա

 

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ

Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմ​նադրամի շրջանակներում

 

  • Ելույթ «Մեր համերգը» խորագրով նվիրատվություն-համերգին (խմբային ելույթ), Դվին մյուզիք հոլ, մայիս, 2023թ․

  • Ելույթ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (որպես մենակատար և խմբային ելույթ), գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Արամ Խաչատրյան համերգասրահ, Երևան, դեկտեմբեր, 2022թ.​

  • Ելույթ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (մենակատար) Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (MECMA) շրջանակում, դիրիժոր՝ Ֆելիքս Կորոբով, Դուբայ, ԱՄԷ, Սեպտեմբեր, 2021թ․

Ելույթ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների համերգներին, ք․ Ջերբա, Թունիս, 2022թ.

Ելույթ Սոֆիայի պետական ​​կամերային նվագախմբի հետ (մենակատար), դիրիժոր` Լևոն Մանուկյան, Բուլղարիայի հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Սոֆիայի քաղաքապետարանի աջակցությամբ, 2022թ. 

Ելույթ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, «ԵրազԱրտ» ամառային երաժշտական ​​դպրոցի մասնակցությամբ, առցանց փակման համերգ, դիպլոմ

 

Ելույթներ Բարձր արվեստի մշակութային հիմնադրամի կազմակերպած համերգներին, ք․ Միլան, Աստի և Կրեմոնա, Իտալիա, 2020թ.

 

Ելույթ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ (մենակատար), դիրիժորներ` Ալան Չիրկոպ (Մալթա) և Հարություն Արզումանյան (Հայաստան)

 

Ելույթներ Բուլղարիայում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կազմակերպած Սարդարապատի հերոսամարտերին նվիրված համերգներին (մենակատար), համերգներ Սոֆիայի պետական ​​կամերային նվագախմբի հետ, դիրիժոր՝ Պետրոս Փափազյան

Սուզդալի 26-րդ միջազգային ամառային ստեղծագործական դպրոցի համերգաշար, 2018թ.


Համերգներ Մոսկվայում «Նոր անուններ» ծրագրի շրջանակներում, 2016թ.


«Անկախության սերունդ» համահայկական նվագախմբի և երգչախմբի անդամ
Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված համերգի մասնակից, դիրիժոր Սերգեյ Սմբատյան, (վկայական), Հայաստան, 2016թ․

 

Ելույթներ Նարեկացի արվեստի միության համերգաշարին, 2016թ.

 

AIMS հիմնադրամի կազմակերպած փառատոնի շրջանակներում  համերգներ Իսպանիայի 10 տարբեր քաղաքներում։

 

ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ

 

2018 - առ այսօր / ՀՀ պատանի տաղանդավոր երաժիշտների զարգացման պետական ​​նպատակային ծրագրի անդամ, կրթաթոշակառու

2021 - առ այսօր /«Artisfutura» ծրագրի անդամ և կրթաթոշակառու

2020 - առ այսօր / «High Art» մշակութային ծրագրի անդամ

2016 - առ այսօր /«Նոր անուններ» ծրագրի անդամ

 

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սիրում է արվեստ, նկարչություն, դիմանկարչություն, երգեցողություն, վիդեոմոնտաժ և ճամփորդել։

bottom of page