top of page
Arsen Balayan

Արսեն Բալայան

ԿԼԱՐՆԵՏ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 26.02.2007թ., ք․ Երևանում։


 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
 

2013 - առ այսօր / Երևանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց, կլարնետի դասարան՝ 2018թ․-ից, ուսուցիչ՝ Արտյոմ Լազարյան
 

2013 - 2022 / Երևանի թիվ 160 հիմնական դպրոց
 

2022 - առ այսօր / Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջ
 

6 տարեկանից զբաղվում է երաժշտությամբ։



ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
 

«Երաժշտություն հանուն ապագայի» 2021/2022, 2022/2023թթ․ կրթաթոշակառու, Հայաստան

«Կամերտոն-Սոլիստ» կատարողական արվեստի III միջազգային մրցույթ, Հայաստան, 2022թ.
Մեծ մրցանակ

 

«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» միջազգային երաժշտական մրցույթ, Հայաստան, 2022թ.

Մեծ մրցանակ

«Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոն, Հայաստան, 2021թ.

Մեծ մրցանակ

«Արտ մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոն, Հայաստան, 2020թ.

1-ին մրցանակ

 

«Օդեսա-Վանաձոր մյուզիք օլիմպ» միջազգային փառատոն-մրցույթ, Հայաստան, 2019թ.

1-ին մրցանակ



ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի շրջանակներում

  • Ֆաբրիցիո Մելոնի / Իտալիա

  • Անդրեաս Օտտենզամեր / Ավստրիա, Գերմանիա


«Ատգեն Արմենյան» հիմնադրամի շրջանակներում

  • Արսեն Գրիգորյան / Հայաստան

 

 

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ

Ելույթներ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմ​նադրամի շրջանակներում

  • Ելույթ «Մեր համերգը» խորագրով նվիրատվություն-համերգին (որպես մենակատար և խմբային ելույթ), Դվին մյուզիք հոլ, մայիս, 2023թ․

  • Ելույթ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (որպես մենակատար և խմբային ելույթ), գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Արամ Խաչատրյան համերգասրահ, Երևան, դեկտեմբեր, 2022թ.

  • Ելույթ Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի «Звезды на утреннем небе» խորագրով համերգի շրջանակում, Մոսկվայի միջազգային երաժշտության տան կամերային դահլիճ, Մոսկվա, ՌԴ, նոյեմբեր, 2022թ.​

 

Այլ
 

  • Ելույթ Հայաստանի պետական ֆիլհամոնիկ նվագախմբի հետ (մենակատար), դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան, Արամ Խաչատրյան համերգասրահ, 2023թ.


 

ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ

2022 - առ այսօր / «Ատգեն Արմենյան» հիմնադրամի կրթաթոշակառու

2016 - 2022 / Հայաստանի «Նոր Անուններ» ծրագրի անդամ
 

 

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրում Է շախմատ խաղալ, լեզուներ սովորել, գրքեր ընթերցել​

bottom of page