Արաքս Աշճյան
ԴԱՇՆԱՄՈՒՐ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 15.07.2009թ., ք․ Երևանում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2014 - 2023 / Ղ․ Սարյանի անվան արվեստի դպրոց, դաշնամուրի բաժին, ուսուցիչ՝ դոցենտ Ժաննա Բաղրամյան
2023 - առ այսօր / Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց, դաշնամուրի ուսուցիչ՝ Հռիփսիմե Աղաքարյան
Երաժշտությամբ զբաղվում է 5 տարեկանից, 7 տարեկանից սկսել է ստեղծագործել։ Կոմպոզիցիայի ուսուցիչ՝ դոցենտ Արմենուհի Կարապետյան։
ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
«Արտ Պիանո» մենակատար դաշնակահարների մասնագիտական համահայկական III մրցույթ-փառատոն, ք․ Երևան, Հայաստան, 2023թ․
1-ին կարգի դափնեկիր
Great Piano Masters միջազգային առցանց մրցույթ, 2023թ․
2-րդ մրցանակ
"Orbetello" դաշնամուրի միջազգային առցանց մրցույթ, Իտալիա, 2023թ․
2-րդ մրցանակ
«Երաժշտություն հանուն ապագայի» 2022/2023թթ․ կրթաթոշակառու, ք․ Երևան, ՀՀ
«Шелковый путь» միջազգային մրցույթ նվիրված Ա․ Ն․ Սկրյաբինին, ք․ Մոսկվա, ՌԴ, 2022թ․
Գրի Պրի
«Новые мелодии» կոմպոզիտորների երկրորդ միջազգային մրցույթ, ք․ Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ, 2022թ․
2-րդ մրցանակ
«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոն, «Դաշնամուրային դուետ» անվանակարգ, ք․ Էջմիածին, Հայաստան, 2021թ․
1-ին կարգի դափնեկիր
«Արտ Մյուզիք» արվեստի միջազգային XII առցանց մրցույթ-փառատոն, «Դաշնամուր» անվանակարգ,
ք․ Երևան, Հայաստան, 2021թ․
Գրան Պրի
«Ars Astra» առցանց մրցույթ, դաշնամուր, ք․ Մոսկվա, ՌԴ, 2021թ.
1-ին կարգի մրցանակ
"Online Harmony" միջազգային առցանց մրցույթ, ք․ Թիֆլիս, Վրաստան, 2020թ․
1-ին կարգի մրցանակ
«Зимняя мозаика» միջազգային մրցույթ, ք․ Մոսկվա, ՌԴ, 2021թ․
1-ին կարգի մրցանակ
«Արտ Մյուզիք» արվեստի միջազգային XI մրցույթ-փառատոն, «Դաշնամուրային դուետ» անվանակարգ,
ք․ Երևան, Հայաստան, 2020թ․
1-ին կարգի դափնեկիր
«Արտ Մյուզիք» արվեստի միջազգային X մրցույթ-փառատոն, «Դաշնամուր» անվանակարգ, ք․ Երևան, Հայաստան, 2019թ.
2-րդ կարգի դափնեկիր
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն, ք․ Գյումրի, Հայաստան, 2019թ.
2-րդ կարգի դափնեկիր
«Արտ Մյուզիք» արվեստի միջազգային IX մրցույթ-փառատոն, «Դաշնամուր» անվանակարգ, ք․ Երևան, Հայաստան, 2018թ.
3-րդ կարգի դափնեկիր
Թ․Ախոբաձեի պատանի դաշնակահարների առաջին միջազգային մրցույթ, Թիֆլիս, Վրաստան, 2018թ․
3-րդ կարգի դիպլոմ
«Հարմոնիա» միջազգային փառատոն, ք․ Բորժոմի, Վրաստան, 2017թ․
Դիպլոմ՝ «Մեծ ֆորմատի ստեղծագործության լավագույն կատարում»
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի շրջանակներում
-
Թեո Գեորգիու / Շվեյցարիա-Կանադա
-
Ալեքսանդր Ռոմանովսկի / Ռուսաստան
-
Անդրեյ Գուգնին / Ռուսաստան
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակներում
-
Հռիփսիմե Աղաքարյան / Հայաստան
Երևանի Ղ․ Սարյանի անվան արվեստի դպրոցի շրջանակներում
-
Սվետլանա Նավասարդյան / Հայաստան
-
Միխայիլ Արկադև / Ռուսաստան
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ
Ելույթ Ի․ Բերկովիչի համերգով (II, III մասեր) Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, 2016թ․
Ելույթ «Հարմոնիա» միջազգային փառատոնին, ք․ Բորժոմի, Վրաստան, 2017թ․
Ելույթ «Grand Piano in Palace» երաժշտական փառատոնին, Ս․ Շաքարյան, Ա․ Պիացոլա, Ա․ Խաչատրյանի տուն-թանգարան, 2020թ․
Ելույթ Երևանի Ղ․ Սարյանի անվան արվեստի դպրոցի Ավագ Երգչախմբի մենահամերգին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2022թ․
Ելույթ Երևանի Ղ․ Սարյանի անվան արվեստի դպրոցի հաշվետու համերգին, Ս․ Շաքարյան «Երգ առանց խոսքի», Առնո Բաբաջանյանի համերգասրահ, 2022թ․
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սիրում է կարդալ գեղարվեստական գրականություն, երաժշտություն լսել, խաղալ շախմատ, նկարել, բանաստեղծություններ և պատմվածքներ գրել, երգեր գրել և կատարել, կիթառ նվագել։