Վիկտորյա Պետրոսյան
ՖԼԵՅՏԱ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 13.05.2008թ., ք․ Երևանում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2014 - 2023 / Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց
2013 - 2020 / Երևանի Բ․ Կանաչյանի անվան արվեստի դպրոց, ֆլեյտայի բաժին,
ուսուցիչ՝ Գայանե Զաքարյան
2021 - 2022 / Երևանի Ա․ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, ուսուցիչ՝ Լուսինե Մլկե-Գալստյան
2023 - առ այսօր / Երևանի Ռ․ Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, դասական փողային նվագարանների բաժին (անվճար), դասախոս՝ պրոֆեսոր Վալերի Խաչատրյան
2021 - առ այսօր պարապում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջատար ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանի հետ:
Նվագել սկսել է 5 տարեկանից:
ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
«Կամերտոն» սոլիստ-կատարողների միջազգային մրցույթ, Հայաստան, 2022թ.
2-րդ կարգի դափնեկիր
«Փոքրիկ քայլ» պատանի սոլիստ-կատարողների միջազգային մրցույթ, Հայաստան, 2022թ.
1-ին կարգի դափնեկիր և Հատուկ մրցանակակիր
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի 2021/2022 և 2022/2023թթ․կրթաթոշակառու, Հայաստան
«Երևանի և ՀՀ մարզերի շնորհալի երեխաների զարգացման երաժշտական ամառային դպրոց»-ի կրթամշակութային ծրագիր, Հայաստան, 2021թ.
Մրցանակ՝ գործիք ֆլեյտա
ԱՊՀ երկրների «Դելֆյան խաղեր» միջազգային առցանց մրցույթ, (դասական փողային նվագարաններ, Մոսկվա, ՌԴ, 2020թ.
3-րդ կարգի դափնեկիր
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն, Հայաստան, 2019թ․
1-ին կարգի դափնեկիր
«Արտ մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոն, Հայաստան, 2019թ.
1-ին կարգի դափնեկիր
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի շրջանակներում
-
Մաքսիմ Ռուբցով / ՌԴ
-
Նոյեմի Գյորիի / Հունգարիա
-
Ջազմին Չոյ / Կորեա, Ավստրիա
«Երևանի և ՀՀ մարզերի շնորհալի երեխաների զարգացման երաժշտական ամառային դպրոց»-ի կրթամշակութային ծրագրի շրջանակներում
-
Գևորգ Ավետիսյան / Հայաստան
-
Մարիա Ֆեդոտովա / Ռուսաստան
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի շրջանակներում
-
Ելույթ «Մեր համերգը» խորագրով նվիրատվություն-համերգին (որպես մենակատար և խմբային ելույթ), Դվին մյուզիք հոլ, մայիս, 2023թ․
-
Ելույթ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (որպես մենակատար և խմբային ելույթ), գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Արամ Խաչատրյան համերգասրահ, Երևան, դեկտեմբեր, 2022թ.
-
Ելույթ Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի համերգի շրջանակում, «Զարյադյե» համերգասրահ, Մոսկվա, ՌԴ, սեպտեմբեր, 2022թ.
Ելույթ Հայաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանի հետ «Երևանի և ՀՀ մարզերի շնորհալի երեխաների զարգացման երաժշտական ամառային դպրոց»-ի կրթամշակութային ծրագրի ավարտին, Հայաստան, 2021թ.
Ելույթներ «Հայաստանի Նոր Անուններ» ծրագրի 8-րդ և 9-րդ միջազգային փառատոնների համերգներին, Հայաստան, 2018թ․
ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ
«Հայաստանի Նոր Անուններ» ծրագրի անդամ, Հայաստան, 2018
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սիրում է նկարել, ճանաչել մշակույթը, հատկապես՝ թանգարանները, եկեղեցիներն ու հուշարձանները:
Սիրում է մասնակցել տարբեր կամավորական աշխատանքների, մասնավորապես՝ մեր հուշարձանների, պատմական միջավայրերի մաքրման գործընթացին:
Սիրում է ներկա լինել հնագիտական առարկաների պեղումներին, հետևել վերականգնողների աշխատանքին և ինքն էլ բազմիցս մասնակցել է հնագիտական առարկաների պեղման, մաքրման ու վերականգնման գործընթացներին:
Սիրում է ազատ ժամանակն անցկացնել ընկերների հետ և հատկապես՝ զբաղվել փոքրիկների հետ: