top of page
ՀԱՅԿ ՀԵՔԵՔՅԱՆ

Հայկ Հեքեքյան

ՀՈԲՈՅ

Կենսագրություն

 

Ծնվել է 18.09.2005թ., Երևան
 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


2011-2013 / Երևանի «Բյուրակն» հանրակրթական կրթահամալիր

2013-2018 / «Վարդանանք» կրթահամալիր

2018-2020 / Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հանրակրթական դպրոց 2020-2023 / Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան

​2012-2022 / Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում (դասատուներ՝ Ս. Իլխազյան, Լ. Առուշանյան, Կ. Էլչյան), ազգային նվագարանների բաժնի շվիի դասարանում (դաս.՝ Հ. Ասատրյան), փողային բաժնի հոբոյի դասարանում, դասատու՝ Հարություն Շախկյան

2023թ.  ընդունվել է Քյոլնի (Գերմանիա) Երաժշտական ակադեմիա՝ Քրիստիան Վետցելի դասարան և Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիա


Սսովորում է Երևանի կոնսերվատորիայում (դաս.՝ Լ. Սաֆարյան)

Հայկը երեք տարեկանից երգել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում, 6 տարեկանից հաճախել երաժշտական դպրոցի նախապատրաստական դասարան, բացի դաշնամուրից, շվիից և հոբոյից հաճախել նաև դհոլի դասերի
 

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

«Արտ-Մյուզիք» արվեստի միջազգային VII-X մրցույթ-փառատոներ. Հայաստան, 2016-2020թթ.
II, I, I, ապա 2 անգամ՝ Մեծ մրցանակներ (Գրան Պրի)

 

«Երազարտ» ամառային երաժշտական դպրոցի շրջանակներում վարպետաց դասեր (դասախոս՝ Հ․ Շախկյան)

 

«ԵրազԱրտի» ամենամյա փառատոն, գալա-համերգներ, Հայաստան, 2016-2023թթ.
 

«Վերածնունդ» միջազգային IX-XI մրցույթ-փառատոներ, Հայաստան, 2017-2019թթ.
I մրցանակ

 

Օ. Տակտակիշվիլիի անվան միջազգային մրցույթ, Վրաստան, 2018 թ.
Դիպլոմ

Ֆրանկոֆոն երկրների հայաստանյան գագաթաժողովի բացման արարողություն, Հայաստան, 2018թ.

 

Փողային գործիքների երկփուլանի մրցույթ Երևանում և Գյումրիում, Հայաստան, 2019թ.

I մրցանակ

«Շչելկունչիկ» հեռուստատեսային միջազգային մրցույթ, Ռուսաստան, 2019թ.

 

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի առցանց մրցույթ, ընտրվել է հիմնադրամի 10 կրթաթոշակառուների թվում, Հայաստան, 2020թ.

 

 «Հյուսիսային միջազգային առցանց մրցույթ», Շվեդիա, 2020թ.
II մրցանակ

“Talents of Europe” միջազգային երկփուլանի առցանց մրցույթ, Իսպանիա, 2021թ.
I մրցանակ

Սերգեյ Պրոկոֆյևին նվիրված «Մետաքսե ուղի»/”Шелковый путь” միջազգային երկփուլանի առցանց մրցույթ, Ռուսաստան, 2021թ.
I մրցանակ

 

Ստոկհոլմի 8-րդ միջազգային երեք-փուլանի առցանց մրցույթ, Շվեդիա, 2021թ.
I մրցանակ և հանդիսատեսի համակրանքի դիպլոմ

“Nouvelles Etoiles” (Նոր Աստղեր) պատանի տաղանդավոր երաժիշտների առցանց մրցույթ, Ֆրանսիա, 2021թ.
I մրցանակ

Մեդիչի միջազգային երաժշտական երկփուլանի առցանց մրցույթ, Բելգիա, 2021թ.
I մրցանակ

Ինկլասսիկա միջազգային փառատոն (Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամ), Մերձավոր Արևելքի Դասական Ակադեմիայի շրջանակներում 48 վարպետաց դաս, 44 համերգ, ելույթ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախմբի հետ (գեղ. ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան, համերգի հրավիրյալ դիրիժոր՝ Ֆելիքս Կորոբով), Արաբական Էմիրաթներ, 2021թ.,

 

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի առցանց մրցույթ, 86 մասնակիցներից ընտրվել է 15 – ի թվում՝ դառնալով հիմնադրամի կրթաթոշակառու, Հայաստան, 2021թ.
 

ԱՊՀ մասնակից-երկրների 15-րդ Երիտասարդական Դելֆյան առցանց խաղեր, Ռուսաստան, ԱՊՀ, 2021թ.
Դիպլոմ

 

Ֆիլադելֆիայի Միջազգային Երաժշտական Փառատոն, Կոնցերտների առցանց մրցույթ, ԱՄՆ, 2021թ.
I մրցանակ

«ԵրազԱրտ» կազմակերպության՝ փողային գործիք տրամադրելու մրցույթ, հաղթել և նվաճել է «ԵրազԱրտի» և “YAMAHA” ընկերության տրամադրած պրոֆեսիոնալ հոբոյով կատարողական  գործունեություն ծավալելու իրավունք, Հայաստան, 2021թ.

 

Լոնդոնի Դասական Երաժշտական երկփուլանի առցանց մրցույթ (London Classical Music Competition), Մեծ Բրիտանիա, 2022թ.
I մրցանակ

 

«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» փողային գործիքների կատարողների մրցույթ, Հայաստան, 2022թ.
Մեծ Մրցանակ

“Grand Piano in Palace” 6-րդ միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, Սանկտ-Պետերբուրգ – Երևան, 2022թ.

«Կոլեգիում Մյուզիքում» 65-րդ ամառային ամենամյա ակադեմիա, Պոմերսֆելդեն, Վայնշտայն ամրոց, Գերմանիա, 2022թ.

 

Միջազգային Ամառային Ակադեմիայի (ISA) շրջանակներում Փողային գործիքների վարպետաց դասեր Փայերբախում (պրոֆեսոր Քրիստիան Վետցել), Ավստրիա, 2022թ.

Տոկիոյի միջազգային երաժշտական առցանց մրցույթ, Ճապոնիա, 2022թ.
I մրցանակ

«Մոսկվան դիմավորում է ընկերներին» փառատոնի հանդիսավոր բացում, ելույթ «Մոսկվայի Վիրտուոզներ» նվագախմբի հետ, գեղ. ղեկ և դիր.՝ Վլադիմիր Սպիվակով, Ռուսաստան, 2022թ.

 

«ԲԹՀՎՆ Վիեննա» միջազգային առցանց մրցույթ, Ավստրիա, 2022թ.
III մրցանակ

«Ամադեուս» միջազգային առցանց մրցույթ, Ավստրիա, 2022թ.
I մրցանակ

«Բիրմինգհեմ» միջազգային առցանց մրցույթ, Մեծ Բրիտանիա, 2022թ.
II մրցանակ

 

«Եվթերպա» միջազգային առցանց մրցույթ, Գերմանիա, 2023թ.
I մրցանակ

«Ֆորում Արտիում» ծրագրի շրջանակներում վարպետաց դասեր Գերմանիայի Օսնաբրյուք քաղաքում (պրոֆեսոր Քրիստիան Վետցել), Գերմանիա, 2023թ.

 

Ցինանդալիի 5–րդ դասական երաժշտական միջազգային փառատոն, Համակովկասյան Երիտասարդական Նվագախումբ, Վրաստան, 2023թ.
 

Անտոն Ռուբինշտեյնի  անվան հոբոյահարների միջազգային առցանց մրցույթ, Գերմանիա, 2023թ.
II մրցանակ

 

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ


Սայաթ-Նովայի անվան երաժշտ. դպրոցի միջոցառումների շրջանակներում
 

  • Ֆիլիպ Նոդել / Ռուսաստան

  • ԵրազԱրտ ակադեմիայի շրջանակներում

  • Կոիչի Օսադա / Ճապոնիա

  • Մարտին Ֆրուտիգեր / Շվեյցարիա

  • Քրիստոֆ Հարթման / Գերմանիա


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի շրջանակներում

  • Պավել Օռլով / Ռուսաստան

  • Լիոր Միշել / Իսրայել

  • Մարտինե Վառնիկ / Էստոնիա, Գերմանիա

  • Հանսյորգ Շելլենբերգեր / Գերմանիա

  • Մաքսիմ Օրեխով / Ռուսաստան

 

Այլ
 

  • Քրիստիան Վետցել / Գերմանիա

  • Պատրիս Բարսե / Ֆրանսիա

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ


Ելույթ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, (2021թ., Հայաստան), դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան, (2021թ., Հայաստան)
 

Ելույթ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, դիրիժոր՝ Ֆելիքս Կորոբով (ԱՄԷ, 2021թ.) և դիրիժոր՝ Ս. Սմբատյան (2022թ., Հայաստան)

Ելույթ Սանկտ-Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Ստադլեր, դիրիժոր՝ Պավել Պետրենկո Սանկտ-Պետերբուրգի Պետական Ակադեմիական Կապելլայի դահլիճում (2021թ., Ռուսաստան)

Ելույթ Մոսկվայի «Ռուսական Ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր՝ Սերգեյ Տարարին, Մոսկվայի Երաժշտության Միջազգային Տան Սվետլանովսկու անվան դահլիճում (2022թ., Ռուսաստան)

Ելույթ «Մոսկվայի Վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Սպիվակով, Մոսկվայի Երաժշտության Միջազգային Տան Սվետլանովսկու անվան դահլիճում (2022թ., Ռուսաստան)

Ելույթ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր՝ Հ. Արզումանյան (2022թ., Հայաստան), դիրիժոր՝ Ռ. Ասատրյան (2023թ., Հայաստան)

 

ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու

«Արտիս Ֆուտուրա» մշակույթի և արվեստի պահպանման և զարգացման միջազգային հիմնադրամի կրթաթոշակառու

Պատանի տաղանդների «Նոր Անուններ» ծրագրի անդամ

 

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկը երաժշտությունից բացի տարված է նաև ֆոտոնկարչությամբ, սիրում է կարդալ, երբեմն ստեղծագործում է, գրում էսսեներ, չափածո կտորներ: Մոլի ֆուտբոլասեր է և ֆուտբոլագետ, անգիր գիտի բոլոր հայտնի ֆուտբոլիստների կենսագրությունները, կարող է մանրամասն նկարագրել նրանց խփած յուրաքանչյուր գնդակի հետագիծն ու ասել, թե որ խաղակեսի որ րոպեին է այն հայտնվել դարպասում: Հայկը ինչ որ սիրում է, դրան տրվում է լիովին: Իսկ ամենից շատ սիրում է իր հոբոյը;

bottom of page