top of page

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ...

« «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ծնվեց 2019թ.-ին այն լուսավոր գաղափարով, որ հայ տաղանդավոր երեխաներին պետք է բացահայտել և հասցնել դեպի մեծ բարձունքներ: Երեխաներ, որոնք մանկուց նվիրել են իրենց կյանքը երաժշտությանը, և ես էլ՝ որպես երաժիշտ, ապրել եմ նույն էմոցիաները, հուզմունքը, խնդիրները, ինչին որ այսօր հանդիպում են նաև նրանք:

Copy of LUM_4839.jpg

Հիմնադրամի գաղափարն ու գործունեությունն այն է, որ ստեղծենք կրթական հարթակ, ճիշտ միջավայր և միջազգային կապեր տաղանդավորերաժիշտների մասնագիտական կայացման համար՝ առաջնորդելով նրանց դեպի հաջողություն և հաղթանակներ: Հիմնադրամի հինգ ամյակը մեր երազանքի, առաքելությունների և տեսլականի իրականացումն է, քանի որ այս ճանապարհին արդեն ունենք միջազգային շատ ձեռքբերումներ: Երեխաներին կարող եք տեսնել լավագույն նվագախմբերի հետ, մրցույթներում, համերգասրահներում՝ ներկայացնելով Հայաստանը, ինչը մեծպատիվ է բոլորիս համար:

Շնորհակալ եմ բոլոր գաղափարակից մարդկանց, որոնք Հիմնադրամի կողքին են եղել և կան: Միասին արդեն անցել ենք կարևոր ճանապարհ, իսկ մոտակա հինգ տարվա ռամզավարական զարգացման ցանկությունները և անելիքները շատ-շատ են: Ես ցանկանում եմ, որ նույն նվիրվածությամբշարունակենք մեր առաքելությունը և միշտ լինենք ուղղված դեպի գաղափար, դեպի արդյունք, դեպի վեր»,

Սերգեյ Սմբատյան

«Երաշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր,
Հոգաբարձուների խորհրդի նախագահ

ՄԵՆՔ
ԱՊԱԳԱՆ ԵՆՔ

ՏԵՍԼԱԿԱՆ

Մենք ձևավորում ենք դասական երաժշտության ապագան՝ աջակցելով տաղանդավոր երիտասարդներին ևուղղորդելով նրանց դեպի հաղթանակներ։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կրթություն և զարգացում. Տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին տրամադրել բարձրորակ կրթություն՝ վարպետաց դասերի, դասախոսությունների և միջազգային ծրագրերի միջոցով։

  • Միջազգային համագործակցություն. Ստեղծել հնարավորություններ երիտասարդ երաժիշտների համար՝ միջազգային բեմերում հանդես գալու և համագործակցելու աշխարհի առաջատար երաժշտական ակադեմիաների հետ։

  • Հասարակական ներգրավվածություն. Կազմակերպել համերգներ, միջոցառումներ և կրթական ծրագրեր՝ հասարակության համար հասանելի դարձնելով հիմնադրամի գործունեությունը և հիմնադրամի կրթաթոշակառուներին։

  • Ֆինանսական կայունություն. Ապահովել հիմնադրամի զարգացումը՝ խթանելով դոնորների նվիրատվությունները և համագործակցելով ֆոնդերի ու գործարար կազմակերպությունների հետ։

  • Թվային կրթություն և նորարարություն. Զարգացնել թվային կրթական հարթակներ ու օնլայն ծրագրեր՝ աջակցելու երաժշտության աշխարհին ավելի լայն լսարան և հասանելիություն տալու համար։

ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՄԵՐ ՆԵՐԿԱՆ 

Հիմնադրամի՝ «երեխաները մեր ներկան են» հայեցակարգը մարտահրավեր է նետում այն ավանդական գաղափարին, որ երեխաները բացառապես ապագայի կրողներն են, և ընդգծում նրանց նշանակությունը ներկայում՝ այսօր կարևորելով պատանի սերնդի նկատմամբ ունեցած մեր բարձր պատասխանատվությունը: 

 

Որպես այդ գաղափարի կրողներ՝ մենք վստահ ենք, որ էական և վճռորոշ դեր կարող ենք կատարել մեր երեխաների կյանքի հաջողության ձևավորման գործում: Այսօր աջակցելով պատանի տաղանդավոր երաժիշտներին՝ մենք ստեղծում ենք խոստումնալից միջավայր, որին նրանք արժանի են և որտեղ կարող են ծաղկել:


Այս գիտակցումը թույլ է տալիս մեզ գնահատել այն արժեքը, որը նրանք ստեղծում են մեր երկրի մշակութային կյանքում, քանի որ հենց նրանք ունեն անսահման ներուժ փոխելու մեր աշխարը:

    

 Միացե՛ք մեր առաքելությանը և դուք էլ ձեր ներդրումն ունեցեք հայ տաղանդաշատ երեխաների լուսավոր ապագայի կերտման մեջ:

photos-0012.png

ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆՔ

Հաշվետվողականությունը պարզապես պարտավորություն չէ. այն Հիմնադրամի առաջնորդող սկզբունքն է:

ՄԻԱՆԱԼ
ՄԵՐ ԹԻՄԻՆ

Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ, կարող եք ծանոթանալ թափուր հաստիքնորի մասին:

Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page