ԿՐԹԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ
Ապրիլի 6-21, 2025թ․
ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի ԱՄԷ Դուբայ քաղաք՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA) մասնակցելու նպատակով, որը անց է կացվելու 2025թ․ ապրիլի 6-21-ը։ Հիմնադրամը Ակադեմիայի կազմակերպիչներից ստացել է աննախադեպ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և դասատուների համար:
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/կոնսերվատորիայի սան հանդիսացող պատանի երաժիշտները, ովքեր դիմելու օրվա դրությամբ 12-18 տարեկան են (18-ը ներառյալ) և ունեն հետևյալ մասնագիտությունները․
-
լարային (ջութակ, ալտ, թավջութակ)
-
փողային (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն)
-
դաշնամուր
Ծրագիրը նախատեսված է նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչների և դասախոսների համար՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին՝ ընձեռելով նրանց հիանալի հնարավորություն վերապատրաստվել, ծանոթանալ դասական երաժշտության կատարողական արվեստի տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ, ստանալ հասանելիություն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների դասավանդման մեթոդներին, յուրացնել դասական ստեղծագործությունների կատարողական նոր մեկնաբանումներ ու մոտեցումներ և անցկացնել դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր։ Կրթական այս ուղևորությանը մասնակցությունը Հայաստանի ուսուցիչներին հնարավորություն կտա ձեռքբերված հարուստ փորձը կիրառել Հայաստանի երաժշտական հաստատություններում և ծառայեցնել ի նպաստ պատանի սերնդի երաժիշտների կրթությանն ու զարգացմանը։
Ծրագրին կարող են մասնակցել նաև երեխաներին ուղեկցող անձինք։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ
Ակադեմիան ենթադրում է մասնակցության հետևյալ ձևերը, որոնք պետք է նշվեն գրանցման դիմում-հայտի մեջ․
-
ակտիվ մասնակից - աշակերտ
-
պասիվ մասնակից - աշակերտ
-
պասիվ մասնակից - ուսուցիչ
Ակադեմիայի ակտիվ մասնակիցները․
-
ունենալու են 3 անհատական վարպետության դաս՝ յուրաքանչյուրը՝ 45րոպե տևողությամբ,
-
ունկնդրելու են այլ մասնակիցների վարպետության դասերը,
-
մասնակցելու են դասախոսությունների և հանդիպումների,
-
ներկա են գտնվելու InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի բոլոր համերգներին,
-
շփվելու են միջազգային ճանաչում ունեցող արտիստների և դասախոսների հետ,
-
ստանալու են ավարտական վկայական։
Ակադեմիայի պասիվ մասնակիցները․
-
ունկնդրելու են ակտիվ մասնակիցների վարպետության դասերը,
-
մասնակցելու են դասախոսությունների և հանդիպումների,
-
ներկա են գտնվելու InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի բոլոր համերգներին,
-
շփվելու են միջազգային ճանաչում ունեցող արտիստների և դասախոսների հետ,
-
ստանալու են մասնակցության վկայական։
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Վարպետության դասերը վարելու են հանրահայտ երաժիշտներ․
ԴԱՇՆԱՄՈՒՐ
Քորդելիա Հոֆեր-Թոյչ (Ավստրիա)
Միրոսլավ Կուլտիշև (Ռուսաստան)
Ջուլիանո Մացոկանտե (Իտալիա)
Գիզա Լաքեր (Գերմանիա)
Գաբրիել Լեպորատի (Իտալիա)
Նիկիտա Մնդոյանց (Ֆրանսիա)
Ստեփան Սիմոնյան (Գերմանիա)
ԼԱՐԱՅԻՆՆԵՐ
Նիկիտա Բորիսո-Գլեբսկի (ջութակ, Ռուսաստան)
Սերգեյ Դոգադին (ջութակ, Ռուսաստան)
Ջուզեպպե Ջիբոնի (ջութակ, Իտալիա)
Զոհրաբ Թադևոսյան (ջութակ, Իսպանիա/Հայաստան)
Անդրեյ Ուսով (ալտ, Ռուսաստան)
Ալեքսանդր Չաուշյան (թավջութակ, Հայաստան/Մեծ Բրիտանիա)
Ալեքսանդր Ռամ (թավջութակ, Ռուսաստան)
ՓՈՂԱՅԻՆՆԵՐ
Թոմազո Բենչիոլինի (ֆլեյտա, Իտալիա)
Սերգեյ Ելեցկին (կլարնետ, Ռուսաստան),
Անտոնիա Տինելին (կլարնետ, Իտալիա),
Նիկիտա Զիմինը (սաքսոֆոն, Ռուսաստան)
Հոբոյի, ֆագոտի, գալարափողի, շեփորի և տրոմբոնի վարպետության դասերն անց են կացնելու հանրահայտ նվագախմբերի՝ Շուբերտի ֆիլհարմոնիայի (Իսպանիա) և Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի (Ճապոնիա) երաժիշտները։
ՀԱՏՈՒԿ ՀՅՈւՐԵՐ
INCLASSICA ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐ
InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Դուբայի ամենահայտնի մշակութային վայրերից մեկում՝ Դուբայ Օպերայում, Ակադեմիայի մասնակիցներն ունկնդրելու են 16 համերգ։ Համերգների ընթացքում հանդես են գալու հանրահռչակ Ֆրանց Շուբերտի ֆիլհարմոնիան (Իսպանիա), Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Ճապոնիա) և աշխարհահռչակ այնպիսի արտիստներ ու դիրիժորներ, ինչպիսիք են՝ Մարիա Դուենյասը, Միխայիլ Պլետնյովը, Մաքսիմ Վենգերովը, Գիլ Շահամը, Ֆաբրիցիո Մելոնին, Անդրեա Բատիստոնին և այլք։
InClassica փառատոնի բոլոր համերգներին ներկա գտնվելը պարտադիր է բոլոր մասնակիցների (և՛ ակտիվ, և՛ պասիվ) և նրանց ուղեկցող անձանց համար։
ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ՍՆՈՒՆԴ
Ակադեմիայի մասնակիցների կացությունը և սնունդը կազմակերպվելու են Դուբայի ամենաբարձրակարգ հյուրանոցներից մեկում՝ Two Seasons Hotel & Apartments հյուրանոցում (հասցե՝ Sheikh Zayed Rd - Al Sufouh - Dubai Internet City), որը հագեցած է ժամանակակից բոլոր հարմարություններով՝ արդյունավետ և հարմարավետ կացության համար։ Մասնակիցները ապրելու են երկտեղանոց և երեքտեղանոց համարներում։ Նախաճաշը, ճաշը և ընթրիքը կազմակերպվելու են հյուրանոցի ռեստորանում` նախապես ընտրված ճաշացանկով։
Հյուրանոցի մոտակայքում գործում են սրճարաններ, ռեստորաններ, լվացքատուն, մետրո, դեղատուն, սուպերմարկետներ, հիվանդանոց։
Բոլոր վարպետության դասերը, դասախոսությունները և հանդիպումները նույնպես կազմակերպվելու են նույն հյուրանոցում։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔ
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը MECMA Ակադեմիայից ստացել է հատուկ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և դասատուների համար: Բոլոր նրանք, ովքեր կդիմեն Հիմնադրամի՝ «Կրթական ուղևորություն դեպի Դուբայ» ծրագրին, և կհաղթահարեն մրցույթը, Հիմնադրամը կհոգա մասնակիցների (պատանիներ և ուսուցիչներ) և նրանց ուղեկցող անձանց՝ MECMA Ակադեմիային մասնակցության բոլոր ծախսերը՝
-
Կացությունը Դուբայի լավագույն հյուրանոցներից մեկում՝ Two Seasons Hotel & Apartments (16 գիշեր)
-
Հանրահահռչակ երաժիշտների վարպետության դասերի մասնակցության արժեքը
-
Հայտնի պրոֆեսորների հետ դասախոսությունների մասնակցության արժեքը
-
Հեղինակավոր InClassica միջազգային փառատոնի 16 դասական համերգների տոմսերի արժեք
-
Ներքաղաքային տրանսպորտը
Մեկնող անձը կվճարի միայն իր ավիատոմսի (Երևան-Շարժա-Երևան), ճամփորդական ապահովագրության և սննդի (ճաշ և ընթրիք) համար, որը կարժենա 547, 650 ՀՀ դրամ (նախկին 597,650 ՀՀ դրամ-ի փոխարեն)` անկանխիկ փոխանցումով Հիմնադրամի հաշվեհամարին, ըստ մասնակցի և Հիմնադրամի միջև ստորագրված պայմանագրի:
Վճարումը հնարավոր է կատարել նաև փուլային եղանակով՝ վճարելով ուղևորության գումարը երեք մասով․
-
20%-ը՝ դեկտեմբերի 15-25-ը,
-
40%-ը՝ մինչև փետրվարի 10-ը,
-
40%-ը՝ մինչև մարտի 25-ը։
* Արժեքի մեջ ներառված չէ միայն երաժշտական գործիքի համար ավիատոմսի գումարը, եթե գործիքը գերազանցի ավիաընկերության կողմից թույլատրվող ձեռքի չափումները։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Երևանից մեկնումը լինելու է 2025թ․ ապրիլի 6-ին, իսկ վերադարձը Դուբայից` 2025թ․ ապրիլի 22-ին։
Ծրագրին մասնակցելու և գրանցվելու համար պետք է ունենալ գործող անձնագիր, որը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս` ճամփորդության վերջին օրվանից սկսած։
ՀՀ քաղաքացիների ԱՄԷ, Դուբայ մեկնելու համար մուտքի արտոնագիր (վիզա) չի պահանջվում: Օտարերկրյա քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագիր ունենալու պահանջը պետք է ճշտվի մասնակցի կողմից, և վիզա ստանալու գործընթացը և անհրաժեշտ ծախսերը պետք է հոգա մեկնող անձը:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ԾՐԱԳՐԻՆ
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները (պատանիներ և ուսուցիչներ) պետք է լրացնեն մրցույթին դիմելու հայտ՝ սեղմելով «Դիմել ծրագրին» կոճակը։
Ակադեմիային որպես ակտիվ մասնակից դիմող պատանիների համար պետք է հայտում ներկայացնել դիմորդի տեսաձայնագրության YouTube-ի հղում։ Տեսաձայնագրության նկատմամբ պահանջներն են՝ ազատ ծրագիր՝ առավելագույնը մինչև 15 րոպե տևողությամբ։ Տեսաձայնագրությունը պետք է լինի առավելագույնը 1 տարի վաղեմության։ Թույլատրվում է ներկայացնել նաև մենահամերգից արված տեսաձայնագրություն։
Հայտերն ընդունվում են մինչև ս․/թ․ դեկտեմբերի 10-ը ներառյալ։
Կարևոր է․
-
Եթե դիմորդ-աշակերտի գրանցման հայտում նշում եք դիմորդին ուղեկցող անձի, ով հանդիսանում է երեխայի ուսուցիչը, ապա ուսուցիչն իր հերթին պետք է լրացնի հայտ՝ որպես պասիվ մասնակից-ուսուցիչ։
-
Եթե դիմորդ-աշակերտի գրանցման հայտում նշում եք դիմորդին ուղեկցող անձի, ով հանդիսանում է երեխայի ծնողը/բարեկամը, ապա վերջինս լրացուցիչ հայտ ներկայացնելու կարիք չունի։
Հայտերի ամփոփումից հետո որպես ակտիվ մասնակից գրանցված դիմորդ-աշակերտները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև ս․/թ․ դեկտեմբերի 20-ը:
Որպես պասիվ մասնակից գրանցված ուսուցիչները և աշակերտները կհրավիրվեն հարցազրույցի մինչև ս․/թ․ դեկտեմբերի 20-ը։
Հիմնադրամի ծրագրին դիմած և մրցույթը հաղթահարած մասնակիցների հետ կնքվելու է պայմանագիր։
ԻՄԱՑԵՔ ԱՌԱՋԻՆԸ
Բաժանորդագրվեք մեր նորություններին