ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ


Հիմնադիր՝
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ


Գեղարվեստական ղեկավար՝
Սերգեյ Սմբատյան


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը սահմանում է
«Երաժշտություն հանուն ապագայի» տարեկան անվանական
կրթաթոշակ 10-16 տարեկան տաղանդավոր երիտասարդ
երաժիշտների համար՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • ՋՈՒԹԱԿ

  • ԱԼՏ

  • ԹԱՎՋՈՒԹԱԿ

  • ՖԼԵՅՏԱ

  • ՀՈԲՈՅ

  • ՖԱԳՈՏ

  • ԳԱԼԱՐԱՓՈՂ

  • ՇԵՓՈՐ

  • ՏՐՈՄԲՈՆ

  • ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  • ԴԱՇՆԱՄՈՒՐ

  • ՏԱՎԻՂ

  • ՋՈՒԹԱԿ

  • ԱԼՏ

  • ԹԱՎՋՈՒԹԱԿ

  • ՖԼԵՅՏԱ

  • ՀՈԲՈՅ

  • ՖԱԳՈՏ

  • ԳԱԼԱՐԱՓՈՂ

  • ՇԵՓՈՐ

  • ՏՐՈՄԲՈՆ

  • ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  • ԴԱՇՆԱՄՈՒՐ

  • ՏԱՎԻՂ

Կրթաթոշակի ստացման
փուլերը


Կրթաթոշակի ստացման փուլերն են.

ՊԱՀԱՆՋՆԵՐ

Կրթաթոշակին դիմելու
պահանջներն ու պայմանները


Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • Դիմորդի ծնողի կամ խնամակալի կողմից լրացված դիմում-հայտ,
  • Դիմորդի կողմից ներկայացվող ծրագրի տեսաձայնագրություն (վիդեոձայնագրություն),
  • Դիմորդի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
  • Դիմորդի բնակության վայրի մասին տեղեկանք,
  • Դիմորդի ծնողի կամ խնամակալի դրամային բանկային հաշվի առկայության
    մասին տեղեկանք բանկից (այն հաշվեհամարի, որին դիմորդի՝
    կրթաթոշակառու դառնալու դեպքում կփոխանցվի կրթաթոշակը):

Վերոնշյալ փաստաթղթերը և դիմորդի տեսաձայնագրությունն անհրաժեշտ է ուղարկել We Transfer անվճար ծրագրի միջոցով info@m4f.foundation էլեկտրոնային փոստի հասցեին:

Դիմում-հայտն անհրաժեշտ է լրացնել կա՛մ համակարգչով, կա՛մ տպված վիճակում՝ ընթեռնելի տպատառերով (ոչ ձեռագրով): Երկու դեպքում էլ դիմում-հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է այն տպված վիճակում ստորագրել, և ուղարկել ստորագրված և սկանավորված դիմում-հայտը վերը նշված տարբերակով:

Դիմում-հայտի ներկայացումը վկայում է, որ դիմորդի ծնողը կամ խնամակալը ծանոթացել է, համաձայն է և անվերապահորեն ընդունում է Կրթաթոշակի տրամադրման կարգի բոլոր դրույթները, առանց առարկության ընդունում է ժյուրիի կողմից գրանցվելիք արդյունքները (կայացվելիք որոշումը) և համաձայն է, որպեսզի ծրագրի շրջանակներում դիմորդի մասնակցությամբ արված նկարները, աուդիո և վիդեո նյութերը օգտագործվեն և տարածվեն ծրագրի կազմակերպիչների կողմից: Դիմորդը և նրա ծնողը/խնամակալը պատասխանատու են իրենց ներկայացրած տեղեկատվության և տեսաձայնագրության ճշգրտության, հավաստիության և կարգում նշված պահանջներին բավարարելու համար:

Կրթաթոշակին դիմելու համար դիմորդներին ներկայացվող պարտադիր պահանջներն են.
Ուշադրություն

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ


Կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերի
և տեսաձայնագրության ընդունման ժամկետն է
մինչև 2020թ. մայիսի 22-ը ներառյալ:

Դիմորդների տեսաձայնագրությունների ունկնդրումների արդյունքները կամփոփվեն ս./թ. հունիսի 3-ին:
Բոլոր տեսաձայնագրությունների ունկնդրումների արդյունքների ամփոփումից հետո դիմորդները գրավոր կտեղեկացվեն ժյուրիի որոշման մասին մինչև ս./թ. հունիսի 5-ը:

Կրթաթոշակառուներին հայտարարելուց հետո ընտրված 10 կրթաթոշակառուի ծնողի կամ խնամակալի հետ մինչև ս./թ. հունիսի 12-ը կկնքվի պայմանագիր:


Ելույթի գնահատման չափորոշիչները


Գնահատման չափորոշիչներն են.

  • Ընտրված ծրագրի համապատասխանությունը
    մասնակցության պահանջներին, մասնակցի
    տարիքային և անհատական առանձնահատկություններին:
  • Ստեղծագործության/ների կատարողական
    մեկնաբանության գեղարվեստական արժանիքները:
  • Կատարողի տեխնիկական հմտությունների մակարդակը:

Տեսաձայնագրություն

Տեսաձայնագրության ընթացքում դիմորդը պետք է հանդես գա մենանվագ ստեղծագործության կատարումով (որպես մենակատար) և իր ընտրությամբ ազատ ծրագրով (1 կամ մի քանի ստեղծագործություն), որն իր կարծիքով լավագույնս կներկայացնի իրեն՝ որպես առաջադրված թեկնածուի:

Ներկայացվող տեսաձայնագրության տևողությունը պետք է լինի առավելագույնը 15 րոպե: Այն պետք է լինի արդի և պետք է արված լինի ս./թ. մայիսի 4-ից սկսած: Այն պետք է լինի ամբողջական, չմոնտաժված և նկարահանված լինի բարձր որակով: Տեսաձայնագրությունը հեռախոսով կատարելու դեպքում տեսախցիկը պետք է պահվի հորիզոնական:

Տեսաձայնագրության սկզբում դիմորդը նախ պետք է ներկայանա՝ նշելով իր անուն-ազգանունը, և նշի հետևյալը. «Տեսաձայնագրությունն արվում է «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակին դիմելու համար»:

Ժյուրի

Դիմորդների տեսաձայնագրությունները
լսելու են միջազգային
ժյուրիի ներկայացուցիչներ:

Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Արդյունքների ամփոփում ԵՎ
կրթաթոշակառուների խրախուսում

Արդյունքների ամփոփումից հետո ընտրվելու է 10 լավագույն անվանական կրթաթոշակառու, և նրանց ծնողի կամ խնամակալի հետ կնքվելու է կրթաթոշակառուի խրախուսման (աջակցության) պայմանագիր 1 տարի ժամկետով:
Կրթաթոշակառուի համար նախատեսվում են խրախուսման հետևյալ միջոցները.





Դրամական խրախուսում
Յուրաքանչյուր անվանական կրթաթոշակառուի համար Հիմնադրամը տվյալ տարվա ընթացքում ամսական 100 (մեկ հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (պայմանագրի ստորագրման օրվան համապատասխան փոխարժեքով) կրթաթոշակ է փոխանցելու կրթաթոշակառուի ծնողի կամ խնամակալի բանկային հաշվեհամարին:

ՀՀ-ից դուրս կրթաթոշակառուներին տրամադրվող խրախուսում
Յուրաքանչյուր անվանական կրթաթոշակառու հնարավորություն է ունենալու տվյալ տարվա ընթացքում մեկ անգամ ներկա գտնվել աշխարհահռչակ արտիստների և դասախոսների վարպետության դասին: Հիմնադրամը հոգալու է կրթաթոշակառուի ծախսերը վարպետության դասին մասնակցելու համար՝ ավիատոմս, ՀՀ-ից դուրս կեցության, սննդի և վարպետության դասի արժեքի ծախսեր:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կրթաթոշակառուներին տրամադրվող խրախուսում Յուրաքանչյուր անվանական կրթաթոշակառու հնարավորություն է ունենալու տվյալ տարվա ընթացքում ներկա գտնվել.
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հայաստանյան բոլոր համերգներին անվճար (յուրաքանչյուր համերգի համար Հիմնադրամի կողմից 2 անվճար տոմսի տրամադրում կրթաթոշակառուին):
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրընկալած արտիստների ու երաժիշտների հայաստանյան վարպետության դասերին անվճար:
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փորձերին: