ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՍԹԻՎԵՆ ԻՍԵՐԼԻՍԻ ՀԵՏ

25 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 26-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը։

Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 26-ին (երեքշաբթի), ժամը 12։00-13։00 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


–––

Իր խորաթափանց կատարողականությամբ և տեխնիկայի վարպետությամբ համաշխարհային համբավ վայելող բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսին հաջողվել է եզակի կերպով համատեղել է մենակատարի, կամերային երաժշտի, մանկավարժի, գրողի և հաղորդավարի բազմազան ստեղծագործական կարիերաները: Նա ելույթներ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ և մենակատարումներով հանդես գալիս խոշոր երաժշտական կենտրոններում:

Բազմաթիվ մրցանակների արժանացած Սթիվեն Իսերլիսի պարգևների թվում են Բրիտանական Կայսրության պատվո շքանշանը՝ երաժշտարվեստին մատուցած ծառայությունների համար, Ցվիկոու քաղաքի Շումանի անվան մրցանակը, ԱՄՆ-ի Պիատիգորսկու անվան մրցանակը և «Մաեստրո հիմնադրամի հանճար» դրամաշնորհը, Գերմանիայի Գլաշյութի մրցանակը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալը և Ուիգմորյան մեդալը: