ՇԵՓՈՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՏԻԳՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՀԵՏ

24 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 25-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի ՀՊՍՆ-ի շեփորահարների կոնցերտմայստեր Տիգրան Ավագյանը:

Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 25-ին (երկուշաբթի), ժամը 13։00-14։00 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահարների կոնցերտմայստեր Տիգրան Ավագյանը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասը բաց է ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: