ԳԱԼԱՐԱՓՈՂԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՐՄԵՆ ԿԱՐԱԳՅԱՆի ՀԵՏ

22 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 23-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի ՀՊՍՆ-ի գալարափողահարների կոնցերտմայստեր Արմեն Կարագյանը:

Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 23-ին (շաբաթ), ժամը 13։30-14։30 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գալարափողահարների կոնցերտմայստեր Արմեն Կարագյանը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասը բաց է ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: