ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԳԻԼ ՇԱՀԱՄԻ ՀԵՏ

20 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 21-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության բաց դաս կանցկացնի հայտնի ջութակահար Գիլ Շահամը:

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 21-ին (հինգշաբթի), ժամը 16։30-17։30 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների և ազատ ունկնդիրների համար վարպետության բաց դաս կանցկացնի հայտնի ջութակահար Գիլ Շահամը։ Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:

–––

Գիլ Շահամը հանդես է եկել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, եղել է Մոնրեալի, Շտուտգարդի և Սինգապուրի սիմֆոնիկ նվագախմբերի ռեզիդենտ մենակատար։ Նվագախմբերի հետ Շահամը շարունակում է աշխատել իր «1930-ականների ջութակի կոնցերտները» շարքի վրա, որը ներառում է Բարբերի, Բարտոկի, Բերգի, Կորնգոլդի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:


Գիլ Շահամը թողարկել է երկու տասնյակից ավելի կոնցերտային և մենահամերգային կատարումների ձայնասկավառակներ, «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր է, արժանացել է նաև Grand Prix du Disque, Diapason d’Or և Gramophone Editor’s Choice մրցանակների։