Թավջութակի վարպետության դաս Դմիտրի Յաբլոնսկու հետ

14 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 15-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար և դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին։

Հոկտեմբերի 15-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին:


«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 15-ին (ուրբաթ), ժամը 11։00-14։00 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


–––

«Գրեմմի» մրցանակի առաջադրված թավջութակահար և դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին Գաբալայի երաժշտական փառատոնի, «Puigcerda» երաժշտական փառատոնի և «Թափառող երաժշտական աստղեր» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Նա նաև «Կիևի վիրտուոզներ» սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է։


2016 թվականի աշնանից ի վեր՝ նա թավջութակ և կամերային երաժշտություն է դասավանդում Թել Ավիվի համալսարանի Բյուխման-Մետայի անվան երաժշտական դպրոցում, իսկ վերջերս նշանակվել է նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի պաշտոնում: