«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիա

01 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 1-30-ը մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիա

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում հոկտեմբերի 1-30-ը մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիա, որի շրջանակներում աշխարհահռչակ տարբեր երաժիշտներ և դասախոսներ հիմնադրամի կրթաթոշակառուների համար անց են կացնելու վարպետության դասեր ու հանդիպում-քննարկումներ՝ կիսվելու իրենց խորհուրդներով և կատարելու փորձի փոխանակում պատանի երաժիշտների հետ, իսկ վարպետության դասերի մասնակից երեխաները հանդես են գալու համերգային կատարումներով։ Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:



Հանրահայտ երաժիշտները համերգային ելույթներ են ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Երևանում մեկնարկած «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։