Կրթաթոշակառու Մարի Հակոբյանը դարձել է Գրան Պրի մրցանակակիր

12 Հուլիսի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Մարի Հակոբյանը արժանացել է Գրան Պրի մրցանակի «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթում:

Մարի Հակոբյանն արժանացել է Գրան Պրիի տարիքային 2-րդ խմբի (11-15 տ․) լարային գործիքներին տիրապետող մասնակիցների շրջանում։


Նշենք, որ «ՀԲԸՄ Ֆրանսիա»-ի և «ՀԲԸՄ Հայաստան»-ի հայտարարած «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթին մասնակցել են Հայաստանի երաժշտական հաստատություններում սովորող և ջութակ, ալտ, թավջութակ և կոնտրաբաս երաժշտական գործիքներին տիրապետող երեխաներն և երիտասարդները:


Հավելենք, որ Մարի Հակոբյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ուսուցիչ Գայանե Ռաֆայելյանի դասարանում:


Շնորհավորում ենք Մարի Հակոբյանին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։