Կրթաթոշակառու Հայկ Հեքեքյանը դարձել է միջազգային մրցույթի դափնեկիր

09 Հուլիսի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը դարձել է 1-ին կարգի դափնեկիր միջազգային մրցույթում։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը դարձել է ֆրանսիական «Արտիմա» ասոցիացիայի կազմակերպած տաղանդավոր երիտասարդ երաժիշտների «Nouvelles Etoiles» (Նոր Աստղեր) միջազգային առցանց մրցույթի դափնեկիր: Հայկ Հեքեքյանը դարձել է 1-ին կարգի դափնեկիր «Փողային գործիքներ» անվանակարգում։


Նշենք, որ մրցույթին մասնակցում են տարբեր երկրների 3-ից 26 տարեկան երաժիշտներ: Մրցույթի նպատակն է բացահայտել խոստումնալից տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին և աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև խթանել մշակութային համագործակցությունը Ֆրանսիայի և այլ երկրների միջև:


Հավելենք, որ Հայկ Հեքեքյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հարություն Շախկյանի դասարանում։


Շնորհավորում ենք Հայկ Հեքեքյանին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ: