Կրթաթոշակառու Սամվել Դավթյանը դարձել Է միջազգային մրցույթի մրցանակակիր
23 Հունիսի 2021
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը դարձել է «Music Box International Online Contest» միջազգային առցանց մրցույթի մրցանակակիր:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը դարձել է «Music Box International Online Contest» միջազգային առցանց մրցույթի մրցանակակիր:
Սամվել Դավթյանն արժանացել է 1-ին մրցանակի «Փողային գործիքներ» անվանակարգում:
Նշենք, որ Սամվել Դավթյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հովակիմ Փարսադանյանի դասարանում։
Մրցույթի նպատակն է հնարավորություն տալ մասնակցիներին աշխարհի տարբեր երկրներից ցուցադրել իրենց տաղանդները, ինչպես նաև պահպանել և հանրայնացնել ազգային ավանդույթները և ամրապնդել միջազգային կապ և համագործակցություն երիտասարդների միջոցով։