Կրթաթոշակառու Գուր Սարգսյանը դարձել է միջազգային մրցույթների մրցանակակիր

09 Ապրիլի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Գուր Սարգսյանն արժանացել է Ալեքսանդր Ռոմանովսկու հատուկ մրցանակի Vladimir Krainev Moscow International Piano Competition մրցույթում և արժանացել 1-ին մրցանակի ''Merci, Maestro!'' International Piano Competition մրցույթում։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Գուր Սարգսյանը Vladimir Krainev Moscow International Piano Competition 2021 մրցույթի «Մանկական երաժշտական դպրոցներ» անվանակարգում արժանացել է հատուկ մրցանակի Ալեքսանդր Ռոմանովսկուց:


Գուր Սարգսյանն արժանացել է նաև 1-ին մրցանակի '’Merci, Maestro!’’ 2021 International Piano Competition երիտասարդ դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթում։


Ավելի վաղ Գուր Սարգսյանը Fiestalonia Milenio «Online Wave» 2020 եւ The Muse International Music Competition 2020 միջազգային մրցույթներում արժանացել է 1-ին մրցանակի:


Նշենք, որ Գուր Սարգսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ Երևանի պատվավոր մանկավարժ, ուսուցիչ Հասմիկ Հակոբյանի դասարանում։