Կրթաթոշակառու Տիգրան Գասպարյանը դարձել է միջազգային մրցույթի դափնեկիր

01 Ապրիլի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Տիգրան Գասպարյանը դարձել է «Ժառ Պտիցա» միջազգային մրցույթի դափնեկիր

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Տիգրան Գասպարյանը դարձել է Միջազգային «Ժառ պտիցա» մանկապատանեկան մրցույթի դափնեկիր:


Տիգրան Գասպարյանը դարձել է 1-ին կարգի դափնեկիր «Գործիքային կատարում» անվանակարգում: 


Նշենք, որ Տիգրան Գասպարյանը սովորում է Երևանի Ստ․ Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Աստղիկ Ղազարյանի դասարանում։


Մրցույթի նպատակն է ապահովել մասնակիցների ստեղծագործական ձեռքբերումների եւ փորձի փոխանակում, հանրայնացնել պատանի տաղանդներին, ամրապնդել միջազգային կապ եւ համագործակցություն երիտասարդների միջոցով, քարոզել տարբեր ազգային մշակույթների միասնականությունը, պահպանել եւ զարգացնել ազգային մշակույթը, ձեւավորել երիտասարդ սերնդի ստեղծագործական ներուժ: