Կրթաթոշակառուների համերգ

22 Մարտի 2021

Կրթաթոշակառուների համերգ Ռ․ Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում

ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի Ռ․ Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի III դահլիճում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգը:

 

11-ից 17-տարեկան պատանի կրթաթոշակառուները՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր) կատարեցին Ք. Սեն-Սանսի, Վ. Մոցարտի, Ռ. Ֆարնաբիի, Գ․ Ֆարնաբիի, Ժ. Ռամոյի, Հ. Վենյավսկու, Է. Բոցցայի, Է. Լալոյի, Վ. Ուսպենսկու, Ռ․ Շումանի, Յ․ Հայդնի եւ Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները:

 

«Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների հաջորդ համերգները նախատեսվում է անցկացնել կրթաթոշակառուների մյուս երաժշտական հաստատություններում՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում և Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, որտեղ անցկացվելիք համերգների օրերը հստակեցվելուց հետո կրթաթոշակառուների երաժշտական հաստատություններին կփոխանցվի համապատասխան համերգի պաստառը։