Կրթաթոշակառու Սամվել Դավթյանը դարձել է միջազգային մրցույթի դափնեկիր

17 Փետրվարի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնիստ Սամվել Դավթյանը դարձել է I կարգի դափնեկիր:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնիստ Սամվել Դավթյանը, մասնակցելով իտալական «Sopravista International Festivals» գործակալության «Prometheus» մշակութային նախագծի «Ապագա աստղեր» միջազգային օնլայն մրցույթին, դարձել է Առաջին կարգի դափնեկիր: Սամվել Դավթյանը մասնակցել է 17 - 19 տարեկանների միջեւ անցկացված փողային գործիքների մրցույթին:


Նշենք, որ «Sopravista International Festivals»-ը յուրաքանչյուր տարի կազմակերպում եւ անցկացնում է միջազգային փառատոններ, որոնց շրջանականերում մասնակիցները ողջ աշխարհից ստանում են հնարավորություն ներկայացնել իրենց տաղանդն ու ստեղծագործական կարողությունները: Մրցույթների նպատակն է բացահայտել, աջակցել տաղանդավոր երիտասարդներին եւ հանրայնացնել մշակույթը:


Նշենք, որ Սամվել Դավթյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հովակիմ Փարսադանյանի դասարանում։