Վարպետության դասեր

22 Սեպտեմբերի 2020

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը կազմակերպում է վարպետության դասեր «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների և ազատ ունկնդիրների համար։

Հանրահայտ արտիստներ Ստելլա Չենը (ջութակ), Զիա Հյունսու Շինը (ջութակ), Ֆրեդի Քեմփֆը (դաշնամուր) և Դենիս Կորժուխինը (դաշնամուր) սեպտեմբերի 23-25-ը կանցկացնեն վարպետության դասեր հիմնադրամի կրթաթոշակառուների համար: Հիմնադրամի կրթաթոշակառուներից բացի ցանկացողները կարող են ազատ ունկնդրի կարգավիճակով ներկա գտնվել վարպետության դասերին:


Վարպետության դասերը կանցկացվեն Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում:


Ժամանակացույց՝

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-13:00-ին վարպետության դասը կանցկացնի ջութակահար Ստելլա Չենը:

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-13:00-ին վարպետության դասը կանցկացնի ջութակահար Զիա Հյունսու Շինը:

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-13:00-ին վարպետության դասը կանցկացնի դաշնակահար Ֆրեդի Կեմպֆը, իսկ ժամը 13:00-14:00-ին՝ դաշնակահար Դենիս Կոժուխինը:


Վարպետության դասերին մասնակցելու համար գրանցվել այստեղ https://docs.google.com/.../1bxkXgExYHnqjjQiYXUT5ZXY.../edit