Տարեկան կրթաթոշակ տաղանդավոր երեխաներին

04 Մայիսի 2020

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը սահմանում է տարեկան կրթաթոշակ 10-16 տարեկան տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար:

Կրթաթոշակին կարող են դիմել Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների աշակերտներ հետևյալ մասնագիտություներով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:

Միջազգային ժյուրիի կողմից ընտրված 10 լավագույնները կստանան դրամական խրախուսում, աշխարհահռչակ երաժիշտների վարպետության դասերին անվճար մասնակցելու հնարավորություն, այդ թվում՝ առցանց, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հայաստանյան համերգներին և փորձերին անվճար ներկա գտնվելու հնարավորություն:



Կրթաթոշակին դիմելու բոլոր մանրամասները կգտնեք կայքի «Մեր ծրագրերը» բաժնում: