ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային
հիմնադրամը, որը հիմնադրվել է 2019թ. Սերգեյ Սմբատյանի կողմից,
ով և գլխավորում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի
աշխատանքները: Հիմնադրամը հետապնդում է մշակութային
հանրահռչակման և զարգացման նպատակներ: Այն ուղված է կրթական,
սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացմանը:

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • Հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին մենք հնարավորություն ենք տալիս կերտել երաժշտության կայուն ապագան։







  • Բացահայտել, զարգացնել, կրթել և աջակցել տաղանդաշատ
    երաժիշտներին,մշակույթի և արվեստի ներկայացուցիչներին,
    մշակութային և կրթական հաստատություններին
    և կազմակերպություններին ամբողջ աշխարհում:
  • Տրամադրել կրթաթոշակներ, նյութական օժանդակություն շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին, ապահովել նրանց մասնակցությունը միջազգային տարբեր երաժշտական փառատոններին, միջոցառումներին, մրցույթներին և երաժշտական ծրագրերին:
  • Նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ մշակութային և կրթական կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանը և համագործակցությանը, հայ մշակույթի ներուժի համախմբմանը:
  • Նպաստել հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: