ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Մրցույթում հաղթողներից մեկը դարձա, քանի որ շատ լավ ու գեղեցիկ կատարում ունեցա: Մրցույթի հաջորդ տարվա մասնակիցներին խորհուրդ կտամ զարմացնել ժյուրիին իրենց կատարումներով: Ինքս պատրաստվում եմ հաղթահարել բոլոր դժվարությունները, սովորել և կատարել դժվար ստեղծագործություններ:
Մարի Հակոբյան
11 տարեկան
Թավջութակ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Երաժշտական գործիքներից ընտրել եմ հոբոյ, քանի որ քչերն են ընտրում այն, իսկ ես ուզում էի տեսնել այս գործիքի հզորությունը կատարումների ժամանակ: Կարծում եմ, ժյուրին գնահատեց իմ աշխատասիրությունը, իսկ դա պարտավորեցնող է: Ես այս մեկ տարվա ընթացքում կընտրեմ բարդ ստեղծագործություններ, կնվագեմ դրանք, և ժյուրին կտեսնի, որ չի սխալվել իր ընտրության մեջ:
Տիգրան Գասպարյան
12 տարեկան
Հոբոյ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայրիկիս խորհրդով եմ ընտրել հոբոյը ու չեմ փոշմանել. շատ գեղեցիկ ձայն ունի, և ինձ համար շատ հարազատ երաժշտական գործիք է: Սահմանել եմ ինձ համար բարձր նիշ, որոշել եմ սովորել և կատարել բարդ ստեղծագործություններ, որպեսզի հիմնադրամը և ժյուրին տեսնեն, որ սխալ ընտրություն չեն կատարել, իսկ ես միշտ ձգտելու եմ բարձունքի:
Հայկ Հեքեքյան
14 տարեկան
Հոբոյ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Առաջիկա մեկ տարում կունենամ մեծ առաջադիմություն, լավ արդյունք կցուցաբերեմ, քանի որ շատ ոգևորված էի՝ հաղթելով այս մրցույթում: Ժյուրիի ընտրությունը շատ պարտավորեցնող է, և ես եռանդով կպարապեմ է՛լ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար:
Սաթենիկ Գալստյան
12 տարեկան
Գալարափող
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Սկզբում սովորում էի նվագել ֆլեյտա, բայց հետո, երբ տեսա, թե ինչպես է հնչում ֆագոտը, ընտրեցի այն ու չեմ փոշմանել: Շատ դժվար էր մասնակցել մրցույթին, շատ էի լարվում: Բայց հաջորդ մրցույթին մասնակցել ցանկացողներին խորհուրդ կտամ չլարվեն ու հաղթահարեն լարվածությունը:
Դավիթ Տոնոյան
11 տարեկան
Ֆագոտ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Շատ եմ պարապել, որ կարողանամ լավ արդյունք ցույց տալ մրցույթին`առանց մտածելու, որ պարտադիր ինձ կընտրի ժյուրին: Բայց ժյուրին կատարեց իր ընտրությունը, իսկ դա շատ պարտավորեցնող է: Ես է՛լ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ պարապմունքներին, քան նախկինում, որ ունենամ նոր հաջողություններ:
Միհրան Առաքելյան
15 տարեկան
Շեփոր
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Սկզբում հաճախում էի վոկալի դասերի։ Հետո ուսուցչուհիս ասաց, որ ջութակի ձայնը համահունչ է իմ ձայնային տվյալներին, և սկսեցի հաճախել ջութակի դասերի: Նպատակ ունեմ հաջողությունների հասնել երաժշտության ոլորտում, իսկ դրան հասնելու համար պետք է շատ ժամանակ հատկացնեմ պարապմունքներին, որպեսզի ժյուրին էլ տեսնի, որ չի սխալվել իր ընտրության մեջ:
Դավիթ Բոյաջյան
15 տարեկան
Ջութակ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ջութակն ընտրել եմ ձայնի մեղմության համար, և հասկացա, որ դա իմ գործիքն է: Մրցույթի ժամանակ շատ մեծ էր լարվածությունս: Երբ տեսա, որ ընդգրկվել եմ հաղթողների ցուցակում, շատ ուրախացա: Շնորհակալ եմ հիմնադրամին և ժյուրիին ինձ ընտրելու համար: Աշխատանքով ու ջանքով կապացուցեմ, որ իրենց ընտրությունը ճիշտ էր:
Ասյա Անիսիմովա
14 տարեկան
Ջութակ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Տրոմբոնի հնչողությունն ինձ ամենահարազատն էր, և ես ընտրեցի այդ գործիքը: Գերագույն նպատակս է նվագել մեծ բեմերում: Ուժերիս ներածին չափով կանեմ հնարավորինը, որ հիմնադրամը և ժյուրին չփոշմանեն իրենց ընտրության համար. ակտիվ և պարտաճանաչ մասնակցելու եմ հիմնադրամի կազմակերպած բոլոր հանդիպումներին ու դասընթացներին:
Սամվել Դավթյան
16 տարեկան
Տրոմբոն
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Դաշնամուրն աշխարհի ամենադասական գործիքն է, որի հնչողությունն ինձ շատ դուր եկավ, և ես որոշեցի սովորել նվագել: Մրցույթում հաղթել ինձ օգնեց աշխատասիրությունս, ծնողներիս ու ուսուցչիս աջակցությունը: Հիմա պետք է ավելի շատ պարապեմ, որ արդարացնեմ ինձ ընտրած ժյուրիի վստահությունը:
Գուր Սարգսյան
13 տարեկան
Դաշնամուր